Այս էջը հաստատված է

երկիրպագանել նմա ո՛չ ի լերինս Սամարիոյ և ո՜չ յԵրուսաղէմ միայն, այլ ընդ ամենայն տեղիս, հոգւով և ճշմարտութեամբ։ Խորհուրդ յայտնութեան Քրիստոսի էր երջանկացուցանել զմարդկութիւն և փրկել զհոգի և զմիտս նորա ’ի ստրկութենէ, որդեգրել զմարդիկ Հօր, ’ի ձեռն արեան իւրոյ պարգևելով զազատութիւն հոգւոց և մտաց, այլ և մարդկային բանականութեան։ Զարտաքին ինչ նշանաց քրիստոնէութեան, ոչինչ ուսանիմք ’ի սուրբ գրոց, և հաւանեմք յոյժ ընդ այն, եթէ գործք մեր յանդիման առնեն զմեզ Աստուծոյ։ Եւ ’ի պարանոցաթաղ լինել մեր ’ի փարիսականութեան, յանտեսել մեր զբանն Աստուծոյ, վասն որո՛ց և իցէ աւանդութեանց մերոց աղբիւրացելոց է՛ որ ’ի տգիտութենէ և է՛ որ ’ի թիւր վարդապետութեանց, մեքենական ծէսք և արարողութիւնք չուժեն փրկել զմեզ, և ո՛չ իսկ նշանն, որով կնքեմք զդէմս ’ի դատապարտութիւն անձանց. եթէ գործք մեր չէին համաձայն վարդապետութեան այնորիկ, որ զենաւ ընդ մեր ’ի սեղան խաչին, արեամբ իւրով սրբեալ զուխտն կտակին։ Պապական եկեղեցին, որոյ խորհուրդ բազում ուրեք քաղաքական ուղղեցեալ յօգուտ և յանձնապահութիւն պաշտօնէիցն կրօնի ընդհանրապես. իսկ յապահովութիւն գլխաւորացն քահանայութեան ի մասնաւորի, այո՛, շատանալ լոկով նշանօք և արտաքին ձևաւորութեամբ. այլ մեք զայդ ամենայն մերժեմք և դատապարտեմք, յեցեալ յանդրդուելի վէմն, ’ի վարդապետութիւն Յիսուսի Քրիստոսի։ Պատուելի Այվազովսքին պատրուակ ինքեան առադրեալ զանունդ «Վարդապետարան քրիստոնէութեան», ըստ իրին հրատարակէ զմատեան ինչ, ո՛չինչ նուազ քան «զվարժութիւն հոգևորս պաշտեալ առ ճիզվիթս, յորում գտանի ամենայն ինչ բաց ’ի ճշգրիտ վարդապետութենէ քրիստոնէութեան, ըստ հարազատ ձայնարկութեան աւետարանչաց և առաքելոց, անժխտելի վկայից փրկագործ տնօրէնութեանց Յիսուսի Քրիստոսի։ Սխալի Այվազովյըսքին մեծապէս, եթե զմտաւ ածէ, թէ ազգ Հայոց ո՛չ լսէ և ո՛չ տեսանէ, և մանաւանդ սխալի, եթէ ’ի թմրութիւն ազգին յուսացեալ, խորհի ըզդիմակ հայութեան ’ի բաց դնել յերեսաց։ Ե՛ն յազգին մերում ականջք, որք բաց են զօրհանապազ, են և աչք, որք տեսանել տեսանեն զամենայն. ո՛չ միայն չխաբին ’ի դիմակս, այլ և զխորհուրդ աղեաց հաշուեն մինչ չև էր խօսողին բացեալ զբերան։

13) Այվազովսքին խօսեցեալ զտասնաբանեայ պատգամաց, աղճատէ ո՛չ միայն զհամարսն, այլ և զանց արարեալ գլխովին զերկրորդ պատուիրանաւ-զտասներորդն կիսէ ’ի լրութիւն թուոցն։ Գիրքս այս ընծայի յուսումն մանկտւոյն ’ի կրօնական մասին, և ահա պատգամքն ահաւոր աղճատեալ են ’ի նմա։ Եւ որ գլխաւորն է, զորով չկէսրեմք բնաւ