Այս էջը սրբագրված է

ի վերայ ժողովրդեան, ընտելացուցանելով, զմանկտին ըսկզբանց ծառայականաց, խաչիւն քրիստոսի 'ի Գողգոթայ դատապարտելոց. որպես ղի ժողովուրդն ուսցի զամենայն ինչ կարծել հնարաւոր և ներելի,եթե ունիցի առ այն զաններելի հրաման առաջնորդաց, որպէս զի ղնոսա ուսցի ճանաչել միակ փակակալ արքայութեան երկնից, և սովին ստըր կասցի անբնական կամաց և ցանկութեանց նոցա, ուսանելով ընդսմին լռելեայն, եթէ ամենայն օրէնք և մարգարէք մինչև յառաջնորդս, իսկ այլն ամենայն, վարկպարազի և եթ կանոնադրութիւն, տուեալ յիշխանութիւն առաջնորդաց։ Ցանկալի էր մեզ գիտել, ի՞ւ արդեօք տարբերին սկզբունքդ՝ ի դատապարտելի սկզբանց եգիպտական քրմաց, որք առ անձնապահութեան և եթ կուրացուցանել կուրացուցանէին զժրղովուրդն, բռնացեալ, ո՛չ միայն 'ի վերայ կամաց և ցանկութեանց ազգին, այլև 'ի վերայ գոյից և ինչից նոցա։ Ըղձանայաք, սապէս տեղեկանալ, որո՞վ արդեօք զանազանին դրութիւնքդ 'ի դրութեանց դպրաց և փարիսեցւոց, որք նոյնպէս առ անձնապահութեան իւրեանց, զանցեալ զպատւիրանաւ Աստուծոյ, վասն աւանդութեանց քարոզէին «եթէ ոք ասիցէ ցհայր կամ ցմայր կորբան, զոր յինէն օգտիցիս, մարթ է չառնել ինչ հօրն կամ մօրն։ ՚Ի հ արկաւորագունից սակի համարիմք ուսանիլ նոյնպէս, եթէ զիա՛րդ խտրին սկզբունքդ ՚ի պապական դատապարտեա՛լ սկզբանց, որք ղազատութիւն ազդաց, դնեալ արեամբ Յիսուսի քրիստոսի, խլեալ ՚ի նոցանէ, պնդեցին ’ի զարհուրելի շղթայս ստրկութեան, և զներողութիւնսն ’ի հրապարակս և ’ի փողոցս արկին ’ի վաճառ, յաճուրդ ըզշընորհս Աստուծոյ վաճառեալ։ Յայն սակս իղձ լինիմք գիտուն լինել ասացելոցս, զի մեղէն չկտրեմք խտիր առնել ընդ վերասաց սկզբունս, զորս միահամուռ մերժեմք, և զհակառակն պնդեալ, ի՛նչ ո՛չ սայթաքիմք յանմոլար պողոտայէն, եթէ յաւելցոլք, թէ մեղանչականք գործեցեալք հրամանաւ առաջնորդաց՝ դատապարտութեան լինին պատճառք, ոչ միայն որոց գործեալն էին, այլև կցորդ զառաջնորդս մեղանացն կացուցանեն։ Եւ առաջնորդ, որ առ պատուասիրութեան, կամ վասն այլոյ իրիք ախտի, ժպրհիցի քակեալ զցանկ դաշինն կռելոյ բանիւ արեամբ մարդացելոյն վասն մեր Աստծոյ, այնպիսին վերջանայ, ո՛չ միայն յառաջնորդութենէ, այլ և ՚ի քրիստոնէութենէ։ Բայց յասմանէ, ամօթ մեծ է և անլուանալի նախատինք, զի Այվազովսքին աղճատէ զտասնաբանեայսն, առ տգիտութեա՞ն, եթէ արհամարհանօք բերեալ զնոցանէ, յերկոսին դիպուածսն ևս ծիծաղելի և խայտառակութեան հանդիսարան։

14) Երես 92. Հարց. — «Դրոշմը ի՞նչ է»։ Պատասխանի. «Այն խորհուրդն