յուսալ, եթէ ընդ փոյթ ձեռն ի գործ լիցի Տերութիւնդ, ո՛չ միայն Այվազովսքվոյ պատուէր տալ պատկառ կալ խոստովանութեան մերոյս եկեղեցւոյ, այլև, որոց հակամիտեալ իցեն ՚ի պէսպէս տեսութիւնս օտարս մեզ և եկեղեցւոյ մերում։
Որպէս ՚ի վեր անդր ասացաք, կանգուն կալ մնալ ազգի մերոյ, կախի զանթերի և զինքնուրոյն պահպանութիւնէ կրօնի և խոստովանուին նորա․ ձեռն մխել յայն ո՛ր և է մտօք, առ մեզ համարի սպանանել զազգն և մինչ իսպառ մատնել յաւիտենական կորստեան։ Այսպէս են այժմուս, մեր ամենեցուն, լուսաւորելոցս Հայոց, վկայութիւն սրտի և ’ի վերայ վկայութեանս այսմիկ պատրաստ եմք և զանձինս դնել։ Ո՛չ կամիմք վերջանալ ՚ի հայութենէ, և պակաս ինչ համարել քան զքաջ նախնիս մեր, որ հազարօք և բիւրուք անկան ՚ի պատերազմունս առ պահպանութիւն ազգի և կրօնի մերոյ։ Սերունդ եմք քաջաց, որոց ո՛չ ձանձրանան պարանոցք, ’ի բթացուցանել զսուսեր թշնամեաց խաղաղութեան ազգի և եկեղեցւոյ։
Ոչի՛նչ են առ մեզ ախտացելոց ոմանց ըղձակաթութիւնք, ժողով գումարեալ սրբագրել զեկեղեցի, զոր ուղղափառ գիտեմք և վկայեմք իսկ զանանարատութիւն։ Եւ քահանայ ոք, կամ աբեղայ, կամ եպիսկոպոս, որ ձեռն մխիցէ յիրս եկեղեցւոյ, օտար հոգւով, զայնպիսին արտաքս քան զհայութիւն, համապատիւ խոստովանիմք ընդ Վասակայ, Մեհրուժանի և այլոց, որոց դրժեցին պայմանաց և դաշանց ազգի և եկեղեցւոյ։ Եւ զանուանս և զյիշատակ այդպիսեաց արձանագրեմք ’ի պատմութիւն ’ի նախատինս նոցա, ’ի համար Հերոստրատեանց։
Զայս նամակ, ուղղեալ առ Վեհափառ Տէրս, յանձն արարից նոյնպէս պատմութեան, կցորդեալ յիւրում ժամանակի և զհետևանսն, քաջայոյս եմք, եթէ ազգ հայոց ’ի դէպ ժամու լուիցէ ձայնից ազգային նահատակաց, և խրախուսեսցի վանել զամենայն դիմամարտ ’ի պաշտպանութիւն եկեղեցւոյ իւրոյ սրբոյ, որում իղձ լինիմք։
Յանձն արարեալ զմեզ և զճակատագիր ողբալի ազգի մերոյ ՚ի խնամս Վեհաստիճան Հայրապետիդ։
Մնամ Վեհափառութեան Ձեր ամենախոնարհ ծառայ և որդի
(իմ հասցեն)
փետրվարի 11, 1860 թիվ
Սանկտ Պետերբուրգ