և հիմնեց Ֆրանսիայում մի ընկերություն, որը շարունակելով նրա հետազոտությունները Անկետիլ Դյուպեռոնի և առավելապես էյժեն Բյուրնուֆի հետ՝ հնարավորություն տվեց մեզ լսելու Զրադաշտի ձայնը, որ լռության էր մատնվել այնքան դարեր. Գրոտենֆենդը (Grotefend) և Սեն-Մարտենը (S.Martin) հույս են տալիս կարդալու սեպաձև գրությունները․ Օտոմանյան կայսրության մեջ ոչինչ չվրիպեց Համմերի դիտող հայացքից․ Ռեմյուզան և Ժուլյենը ծանոթացրին մեզ Չինաստանի, իսկ Կլապրոտը՝ Միջին Ասիայի անհայտ ժողովուրդների հետ։
Ինչպես որ հունարեն և լատիներեն լեզուները դադարեցին արմատական լեզուներ կոչվելուց, այնպես էլ եգիպտացիք ու պարսիկները այլևս չեն համարվում արմատական ժողովուրդներ։ Բանասիրությունը բացատրեց մեզ պատմական ժամանակների բոլոր գաղթերին նախընթաց ժողովրդական տեղաշարժերը և սանսկրիտ լեզվի մեջ ցույց տվեց ֆրանսերենի, ռուսերենի, հունարենի, գերմաներենի, լատիներենի, կեչտերենի, հայերենի, պարսկերենի և և այլ լեզուների արմատները։ Ասիական բազմաբարբառ ժողովուրդների մեջ գիտնականների հետազոտությունից չվրիպեց մի երկիր՝ սրբագործված յուր բիբլիական հիշատակներով և յուր աշխարհագրական դիրքով, յուր բնակիչների պատմությամբ, լեզվով ու գրականությամբ Եվրոպայի լիակատար ուշադրությանն արժանի․ դեռևս XVII դարից Եվրոպայում սկսեցին ուսումնասիրել Հայաստանը, և շատերը, մանավանդ Արևելքում եղած միսիոներները, կատարելապես տիրապետում էին հայոց լեզուն ու թողեցին բազմաթիվ մեծահարգ աշխատություններ։ Այդ ժամանակվա հայագետներից առանձնապես նշանավոր են Paolo Pironali, Clement Galanus, Jaques Villotte, Mathurin Veysiere de la Croze, I՚abbe Guillaume de Villeiroy, I՚abbe Laurde, հայկական բազմահատոր բառարանի հեղինակը: XVIII դարում ամենից ավելի նշանավոր են գերմանացի գիտնական «Thesaurus linguae armenicae»-ի հեղինակը և անգլիացի եղբայրք Վիլհելմ և Գևորգ Վիստոնները՝ Մովսես Խորենացու պատմության առաջին անգամ լատիներեն թարգմանողները։
XIX դ. սկզբին (1811 թ.) Փարիզում հիմնվում է հայոց լեզվի առաջին ամբիոնը, որը ղեկավարում էր Շահան Ջրպետը։
XIX դարի՝ ներկայիս հանդերձյալ աշխարհին պատկանող հայագետներից առանձնապես նշանավոր են՝
Բանաստեղծ Լորդ Բայրոնը՝ հայ-անգլերեն քերականության հեղինակը։