յան փառապանծ պատերազմի մեջ, ուր ընկել է նրանց Զայրմայր թագավորը, իսկ իրենց Արա Գեղեցիկ թագավորի հետ նրանք ճակատել են հեշտասեր Շամիրամի զորքերին. Հայաստանի խորքերից զորաբանակներ դուրս եկան Աժդահակի տիրակալությունը ցնցելու և Սարդանապալի լուծը թոթափելու համար․ նրա մարզերում Վահեն դիմադրում էր Ալեքսանդր Մակեդոնացուն, նրա սահմաններում Արդոատը սասանեց և ոչնչացրեց Սելևկյանների գոռոզությունն ու զորությունը. հռոմեացիների վրեժխնդրությունից հալածական Հաննիբալը, թաքնվելով հայկական լեոներում, հույս ուներ նրանց բարձունքները հակադրել Կապիտոլիումի արծիվներին. Արտաշես I ֊ը Հայաստանից դուրս եկավ Ասիան Հռոմի աշխարհատենչ հեղեղից պաշտպանելու համար. Տիգրանը ջախջախեց հռոմեական լեգեոնները, մեկը մյուսի հետևից հաղթելով իր դեմ ուղարկված Հռոմի հաղթական զորավարներին. Աբգար թագավորը նամակագրության մեջ էր աշխարհիս Փրկչի հետ և բոլոր երկըրներից Հայաստանը առաջինն էր, որ լուսավորվեց քրիստոնեական հավատի լույսով՝ ս. Թադեոս առաքյալի ձեռով։ Խոսրով l-ը ջախջախեց Պարսկաստանը և իր ցեղակից Արշակունիների գահը հափշտակող Արտաշիր Սասանյանը սոսկ նենգ մարդասպան Անակի օգնությամբ կարողացավ փրկվել ահեղ վրիժառուի պատժիչ ձեռից. Անակի որդի Գրիգորը քրիստոնյա է դարձնում իրեն հալածող Տրդատին, Դիոկղետիանոս կայսրի բարեկամին, նրա հետ և ամբողջ Հայաստանը։ Տրդատի թույլ հաջորդների օրով Հայաստանը դառնում է անիշխանության, ներքին երկպառակությունների և հզոր հարևանների փառատենչության զոհ։ Պաշտպանելով իր ինքնուրույնությունը, նա մշտական պայքարի մեջ է եղել մերթ հռոմայերիների, մերթ պարսիկների հետ և՝ դավաճանություններից, ներքին անկարդություններից և հարատև պատերազմներից թուլացած' ընկնում է իր հարևանների ջախջախիչ հարվածների տակ։ Տայց երբ պարսից Հազկերտ թագավորի ոճրագործ ձեռքը դիպավ քրիստոնեական կրոնին, իրենց իշխանների կոչով հայերը միահամուռ կերպով հավաքվում են և կրծքով պաշտպանում հայրենական կրոնը, չնայած պարսից թագավորի դուրս բերած անթիվ-անհամար հրոսակներին․ նրանք զարմացնում են թշնամիներին իրենց քաջությամբ ու իրենց հավատարմությամբ դեպի սուրբ հավատը։ Մի դժբախտություն հաջորդում է մյուսին․ մոլեգին արաբները ավերում են Հայաստանը, ներկում երկիրը նրա բնակիչների արյունով և կործանում նրա հին քաղաքները, նրանցից հետո հայտնվում են թուրքերը, սելջուկները, մոնղոլները, եգիպտական մամելյուքները և Լանկթեմուրի հրոսակախմբերը
Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/259
Այս էջը սրբագրված է