Այս էջը հաստատված է

անօրենությունք. դորա հակառակ, նորա հոգու մեջ տնկել էին առաքինության սերմերը, որ հետզհետե աճում ու զորանում էին, նորան անդադար քարոզել էին, թե ի՞նչ աստիճանի զզվելի և գարշելի բան է մի այդպիսի անօրեն գործողություն, նորան ուսուցել էին ճանաչել յուր անձը, յուր ընկերը, յուր ազգը և մարդկությունը։ Երեխան, որի բնավորությունը կերպարանագործված չէր դեռևս, մի հայելի է, որի մեջ կցոլանա այն, ինչ որ ցույց կտաս․ նա միևնույն է յուրյան շրջապատող արտաքին աշխարհի և ընկերության ձեռքում, ինչպես կավը բրուտի ձեռքում, որին սա՝ կարող էր ամենայն ձև տալ։

Երեխան աճում է, բացվում են նորա հոգեկան ընդունակությունքը, բայց այդ ընդունակությունքը գտանվում են մի անտարբեր վիճակի մեջ․ այդ ընդունակությունքը, աճած ու անտարբեր, նման են մի վարած հողի, որ այն կբուսուցանե, ինչ որ սերմանեիր։ Այսպիսի երեխայքը, մանավանդ դոցա միջից նոքա, որ ավելի հոգի ունեին (энергия), երկար չեն մնում անտարբեր վիճակի մեջ. զարթած թե չզարթած նոցա հոգեկան ընդունակությունքը, այնուհետև շատ անգամ, պատահական ուղղությանն են հետևում․ եթե գտանվում են առաքինի մարդերի մեջ, ապա սկսանում են ինքյանք ևս օրե օր առաքինանալ, եթե գտանվում են անբարոյական մարդերի մեջ, ամենևին բնականաբար վատթարանալ։ Թեև առաքինության կամ վատթարության կերպարանագործությունը կարոտ է ժամանակի, բայց դոցա նշանքը կերևին իսկույն, իհարկե փոքր դրությամբ, եթե մի բանագետ և հետախույզ մարդ, թեև սակավ միջոց, կենակից լիներ մի այդպիսի մանուկի հետ։

Այսպիսի փորձական քննությունք հավաստում են մեզ, թե մարդու առաքինի կամ վատթար լինելը պատահական բան է և կախված նորա դաստիարակութենից և կրթութենից, նորա ընկերութենից և շրջապատից այլապես, արդար չէր լինելու աստուծո տնտեսությունը, մինը առաքինի և մյուսը վատթար ստեղծելով, և այնուհետև այդ վատթար մարդը ինքը չէր լինելու մեղավոր յուր վատթարության մասին, որովհետև աստված ստեղծել էր նորան վատթար լինելու համար. քա՛վ լիցի այսպիսի ամբարշտություն։ Առաքինի մարդը ևս կորուսանելու էր յուր արժանավորությունը, ըստ որում նորա առաքինությունը յուր վաստակը չէր, վասնզի աստված առաքինի էր ստեղծել նորան։ Ամենակալ տերը արդա՛ր է և հավասար աչքով նայում է ոչ թե միայն բոլոր մարդկության վերա անխտիր, այլև բոլոր աշխարհների, բոլոր արարածների վերա, որ քարոզում էին նորա ամենակարողությունը և փառքը։

Մարդու առաքինությունը և վատթարությունը կախված է նորա դաստիարակութենից․