Այս էջը սրբագրված է
կլինի Քրիստոսի արդյունքը և այս պատճառով հավատը միմիայն դեպի Քրիստոսի փրկարար տնօրհությունքը, առանց կախարդության, որ ենթադրվում է, թե լինում է դևերի հադորդությամբ, թերի է։
Ուրեմն կախարդությունը և դևերը հավատքի մասունք են և Քրիստոսի փրկագործ տնօրենութենից գերադասելիք. որովհետև Քրիստոսի տնօրենությունքը չե՛ն կարող րնդունվիլ առանց կախարդության և դեվերի գոյությունը ընդունելու, դորա հակառակ հիմք լինելով Քրիստոսի արդյունքին Հավատացող դավանության։
Որպես հայ, ամոթահար զայրանում ենք, որ այս ժամանանակում հայ մամուլից արձակվում են այսպիսի ցնորաբանությունք։ Մինչև ե՞րբ պիտի խայտառակվին և յուրյանց հետ միասին պիտի խայտառակեն հայ մամուլը, մեր այս դևընկալ իմաստունքը. կարծենք թե ժամանակ էր արդեն սթափելու միջին դարերի արբեցութենից։
Այո', պ. Չամուռճյանի աստվածաբան և տրամաբան լինելու այս նոր ապացույցը, վերին աստիճանի տխուր տպավորություն թողեց մեր վերա։ Այս րոպեից մեր բոլոր կիրքերը լռված ու կապված են ընդդեմ պ. Չամուռճյանի, թացի կարեկցութենից։ Առանց դևերի միջնորդության , միմիայն Քրիստոսի արդյունքին հավատացող քրիստոնեությունը, հարկադրում է մեզ կարեկից լինել հիվանդներին կամ ախտացածներին։
Տարակույս չկա, որ պ. Չամուոճյանը ենթակա է մի հոգեկան հիվանդության. այս խնդիրը չէ՜ ընկնում երկբայության տակ, սակայն հոգեկան տկարությունների տերապիան* շատ հարուստ չէ՛ և մանավանդ առաջարկված հնարները շատ պարզ բաներ լինելով, օրինակ սառն ջրով լվացվիլ, զբոսնուլ, ճանապարհորդել, ոգիավոր հեղանյութերից հեռի մնալ և այլն, և այլն, այս պատճառով ևս չե՜նք կարծում, որ այս մարդկային հնարները հարգ ստանան մի պարոնի աչքում, որի հիվանդությունն էր սիլլաները, քաջերի, դևերի և կախարդության հավատալ։
Այսպիսի մի պարոն, ավելի շուտով կը հոժարի դիմել դեպի գերբնական ուժերի ազդեցությունքր, «որով հարայ նովին և բժշկեցայց» ասելով։
Այժմ միայն կարող եղանք կատարելապես հասկանալ Ջալալյան Սարգիս եպիսկոպոսի մինչև այսօր մեր կողմից ժխտված իրավունքը, մինչ նա յուր հրաշալի քարոզների մեջ բոլոր մարդեղեն գիտությունը