Այս էջը հաստատված է

հնձվում է սերմանվածը։ Մի մարդ որ կամի, թե յուր զավակը առաքինի դառնա, ապա նախ և առաջ թող ինքը առաքինության օրինակ լինի յուր զավակի առաջև, թո՛ղ ոչ թե միայն գիշեր ցերեկ առաքինություն քարոզե յուր զավակներին, այդ շատ փոքր էր, այլև թող յուր գործերը ևս հարմար ընթացուցանե միշտ յուր քարոզությանը. ապա թե ոչ, երեխան իսկույն կնկատե յուր հոր քարոզության և նորա գործերի մեջ գտանված հակառակությունը, և այդ բանը կդառնա նորա համար մի գայթակղության քար։

Ամենայն բանական մարդ, թեև պարտական է միշտ, ճիշտ կերպով պաշտել բարոյականության սուրբ օրենքը, բայց մանավանդ այս խստությունը պիտո է գործ դնել յուր անձին վերա, եթե կենակից էր երեխաների։ Մի անզգուշություն, մի անտեղի խոսք, մի անպատշաճ գործողություն, որ կատարվում էր երեխայի մոտ, նման է մի կայծի, որ ընկնելով մի դյուրավառ նյութի մեջ հառաջացնում էր մի մեծ հրկեզ ու անթիվ ավերածք։ Ի՞նչ տեսակ կին կարող էին դառնալ ապագայումը այն աղջիկ թոռները, որ յուրյանց մեծ մորից լսում էին հետևյալ խոսքերը.

ՄԵԾ ՄԱՅՐ

Պառավը, մի փոքր հարբած,
Յուր թոռների առաջև,
Թառամ գլուխը շարժելով
Մեղքերն հայտնեց բացերև։

— Կյանքիս անցած օրերում,
Ո՞րքան մարդ էր ինձ սիրում։
Ես ապրել լավ գիտեի.
Ո՞ւր ես, իմ ջերմ մանկություն,
Իմ սպիտակ ձեռք փափկամորթ,
Կանոնավոր, սիրուն ոտք։

— Մի՞թե թույլ էիր տալիս,
Մեծ մայր,— թոռները հարց արին։

— Ո՛հ զավակներս, գիտեի
Գեղեցկության իմ գինը,
Մինչ հասակս չէր անցել
Տասն և հինգի մյուս կողմը,
Չէի քնում գիշերներ...

Ես ապրել լավ գիտեի.
Ո՞ւր ես, իմ ջերմ մանկություն.
Իմ սպիտակ ձեռք փափկամորթ,

Կանոնավոր, սիրուն ոտք։