Այս էջը սրբագրված է

վկայութեան անձին իւրոյ և ամենայն ժողովրդեան». նույն քահանան,հարցանում ենք, անարատ չպահելով յուր քահանայությունը, յուր դատապարտելի գործերի վկայելով և այդ գործերից հարստահարված և բռնաբարված ժողովուրդի վկայելով չէ՞լուծվում քահանայութենից։Եթե այսպես չէ, ապա ուրեմն խաբեբայություն է ձեռնադրության ժամանակ ժողովրդի վկայությունը պահանջելը։ Թո՜ղ այս խնդիրը դեթ լուծանե մեզ Կրոնական ժողովը, եթե չէ լուծանում Պողոսի քահանայությունը։

Եթե ժողովուրդը դատապարտելով մի քահանա, համարում է նորան քահանայութենից լուծված, եթե ժողովուրդը ամենայն իրավունքով խղճահարվում է օրենք ստանալ անօրենից, ինչո՜վ ուրեմն պիտի երևի այդպիսու քահանայությունը, ստորագրութենի՞ց, թե վեղարից, դոքա արտաքինը են, և Կրոնական ժողովը, ոչ երբեք համարձակություն ունի բռնաբարել կամ դատապարտել խղճմտանքը ազատ հոգիների, որոնց ազատությունը գնված է Քրիստոսի արյունով. եթե գիտե դատապարտել․ թող ուրեմն դատապարտն հանցավորը և մաքրե եկեղեցին, վերացնե անմեղ ժողովրդի գայթակղությունը և անդորրացնե խղճերը։

Քրիստոս հրամայում է, եթե քո եղբայրը մեղանչե քո ընդդեմ՝ խրատիր նորան առանձին. եթե չլսե՝ մի երկու վկայի առաջև․ եթե դարձյալ չլսե՝ «ասասջիր եկեղեցւոյն և եթէ եկեղեցւոյն ոչ լուից է. եզիցի քեզ իբրև զհեթանոս»։

Երբեմնական կրոնավորը լսե՞ց եկեղեցուն․ ատյանը կազմվեցավ, բայց նա չկամելով լսել չքացավ Կոստանդնուպոլսից․ եթե Կրոնական ժողովր այսուհետև պիտի ճանաչե նորան քահանա, ապա ուրեմն պիտի հակառակի Քրիստոսի հրամանին։

Մեղուն խնդրում էր ազգի անդամների կարծիքը, յուր վճռի մասին, որպեսզի իմանա, թե ո՜րչափ հառաջացել է ազգր․ ես իմ կողմից, որպես անդամ հայկական ազգի և եկեղեցու, ո՜չ միայն համաձայն եմ Մեղուն վճռին, այլ ավելի ևս։ Մեղուն հրատարակեց նորա անձը միմիայն քահանայութենից ղրկված. իսկ ես ասում եմ, որ երբեմնական կրոնավոր, իսկ այժմ սոսկական Պողոսը մինչև ապաշխարությամբ չքավե յուր մեղքերը, չեմ կարող հաղորդություն ունենալ նորա հետ «ի հոդեւորս», որպես լոկ քրիստոնյա եղբոր հետ։ Ո՜ւր մնաց նորա քահանայությունը։

Պողոսի պես հոգևորք, եթե կան, թո՜ղ այս օրից հոգան յուրյանց գլխի ճարը․ կամ ուղղեն յուրյանց անձը, վարքը և բարքը, կամ դուրս գնան մեր եկեղեցուց։