Այս էջը սրբագրված է

բազմության մեջ, որ, ինչպես պատմեցին մեզ հետո, կարեկից չէին մեր աղետքին և տհաճ էին նոցա վերա, որոնք դիմում էին օգնելու մեզ, տառապյալներիս։ Նախախնամությունը մեր վերա հսկում էր այն զարհուրելի ճմամում. այն Հինգ տմարդի ոգիների չարյացակամությունը ի'նշ կարող էր վնասել մեզ։

Գտանվեցան մասնավորապես բարեհոգի անձինք, որոնք ամեն բան հանձն առած, յուրյանց կյանքը մեր փրկության վերա դնելով, արիաբար ներս մտան մահու թագավորության մեջ և յուրյանց մակույկներով եկան մեզ օգնություն։ Երեք ճամ հավասարապես կատաղելով հողմերը, ապա անակնկալ դադարեցան, և տիրեց մի խորին լռություն։ Սև սև ամպերն առ փոքր փոքր սկսան ցանուցիր լինել։ Արեգակը դուրս գալով ամպերի տակից, լուսավորեց երկնքի երեսը։ Ծովը խաղաղել էր։ Թեպետ մեք կորուսել էինք մեր բոլոր ապրանքը, բայց ողջանդամ փրկվեցանք մեզ մոտեցած մակույկների օգնությամբ։

Հավերժակա՜ն հիշատակի արժանի գործ, որ անմոռաց կը մնա մեր հոգու մեջ։

Մտանք Հնդկաստան առանց արծաթի և ճանապարհի հանդերձով. երկար թափառեցանք այնտեղ սորա և նորա դրանը մեր աղքատության պատճառով։ Վերջումը անճարացած ընկերներիս մինը պաշտոնի մեջ մտավ մի վաճառականի մոտ, մյուսը վերստին նավ նստեց, յուր հայրենիքը վերադառնալու։ Երրորդը գրագիր մտավ մի վաճառականի հայրենիքն վերադառնալու։ Մյուսերն ևս յուրյանց հարմար մի գործ ճարեցին։ Այսպես իմ բոլոր ընկերները այս ու այն կողմը ցրվեցան Հնդկաստանի մեջ։ Նոցանցից իմ մոտ մնաց մինը միայն, որ ամենից առավել քնքուշ սիրտ ուներ և էր նա բարեբարո և ընկերասեր։ Ես կյանք վարեցի նորա հետ երեք ամիս, մի անվարձ անպաճույճ սենեկում։ Մեք հերիքանում էինք միայն մի տեսակ կերակրով, որ շատ անգամ ևս չէր պատահում։ Երբ մտածում էինք մեր ներկա վիճակի վերա, արտասուք էին կաթում աչքերիցս։ Բայց ապագայի հույսերը մեր աչքի առաջև նկարագրելով, մխիթարում էինք միմյանց և ասում էինք. Թեպետ մարդիկը մեզ մոռացնան, բայց երկնքի թռչունների նախախնամող բարի աստվածը չէ մոռտացել մեղ։ նորա հսկողական աչքը մեր վերա է։ Նա այն խորհրդով բացել է մեր առաջև այսպիսի նեղության ասպարեզներ, որ փորձե մեր հավատը և հանդես հանե մեր հոգու արիությունը։ Մի՞թե կարող էինք մոռանալ, որ նա կարկառեց մեզ յուր հզոր բազուկը ծովի անդունդի մեջ. և մեզ դուրս խլեց նորա կոկորդից. մի՞թե արժան էր մեզ վստահել,որտմահաղո'րդ ընկեր. քա՜ջ գիտեմ, որ կգան օրեր,— դոցա կարմիր

283