Այս էջը սրբագրված է

ծայրերը բացվել են արդեն,— երբ կխայտառակվին մեր ոխերիմ թշնամիքը, և արդարությունը կառնու յուր վարձը։ Ծանիր, թշվառ, բայց սիրելի բարեկամ, որ այս բոլոր նեղությունները, որոնց մեք տանում ենք. Կալկաթայի պես վաճառաշահական քաղաքում, բոլորը այն հինգ անբարոյական մարդերի ներգործութենիցն է մեզ հասանում, նոցա, որ մեր նավաբեկության աղետքի մեջ մեզ անտես էին առնում։ Ո՛չ․ նեղությանը մեծահոգությամբ պետք է հաղթել։ Այնտեղ վարում էինք մի պարզ կյանք միմյանց քաջալերելով ընդդեմ ահի և երկյուղի և սպառնալից թշվառութենների։ Եվ միշտ նկրտելով դեպի բարին, հեռանում էինք չարից։ Այս անպաճույճ կյանքը ինձ առավել սիրելի էր քան այնղեխ օրերը, որ ես անցուցի Փարիզի մեջ։ Բայց, ավա՜ղ, այն քաղցր օրերը անհետ կորան մշտնջենավորության օվկիանոսի մեջ, նոցա ավետաբեր լույսը շուտով ծածկվեցավ մարդերի չարության ամպերի տակ. միայն նոցա տխուր հիշատակներն են մնացել այժմ, որ անմոռանալի կացուցանեն իմ տրտմությունս։ Մեր ոխերիմ թշնամիքը քամեցին մեր վերա յուրյանց դառնության մրուրը, և մեզ ստիպեցին միմյանցից բաժանվիլ։ Նա հառաչելով էր ասում ինձ, վկա է աստված, որ ես մինչև մահս անմեկնելի կմնայի քեզանից, բայց դժնդակ բախտը հալածում է ինձ ամեն տեղ։ Ես քեզանից մարմնով միայն հեռանում եմ, հոգով միշտ մոտ եմ քեզ։

Գնա՛, ասացի ես նորան, տարաբախտության ընկեր, գնա՛ բարյավ, բայց չմոռանաս այն սուրբ դաշը, որ կնքեցիր իմ հետ։ Նա խոստանալով ինձ, հաստատ մնալ յուր սուրբ ուխտի վերա, անջատվեցավ։

Նորա հեռանալուց հետո իմ ցավերս բազմացան, և ես օրե օր մաշվում էի։ Իմ ցավերս մի փոքր մոռանալու համար, ես շատ անգամ շրջում էի միայնակ Գանգեսի ափերումը։ Երբ զայրանում էր սրտիս վիշտը, այնուհետև դեպի սարերն էի փախչում ես, նոցա մեջ պատսպարան որոնելու իմ թշվառության երեսից։ Իմ միայնությունը ինձ առավել մաշողական էր, քան թե այնքան վշտերի կուտակությունքը. շատ աստանդական թափառելուց հետո, տեսանելով, որ ո՛չ մի տեղից լուսո նշույլ չէ ծագում իմ վերա, ծունր խոնարհեցնելով բաց երկնակամարի տակ, իմ միայնության մեջ ձեռներս դեպի երկինք տարածանելով․ արտասվալից աչքով աղոթք արեցի այսպես.

«Սիրով խաչիդ, դառն վշտիս արիաբար տարայց Տէր,
Եւ նահատակ յայն ասպարէզ արձանացայց անվեհեր.
Ո՛չ երկեայց ես, թէպէտ հարցի ինձ ի դիմի ողջ աշխարհ՞․,
Ո՛չ յուսաբեկ եղէց երբէք, թէպէտ անկեայց ի դժուար։