Այս էջը սրբագրված է

րա են մտածել, ո՛չ թե ազգի բախտավորության, միայն յուրյանց օդուտն են խնդրել և ո՛չ թե ազգի։

Հավատացե՛ք, կարեկցաբար եմ ասում, խեղճ գործարանը յուր կարճատև, խռովալից շրջանի մեջ գրեթե բազմաթիվ վերակացուք և շատ հոգատարք ունեցավ, որոնցից երկուքը եղել են պապի քահանաներից։
Նոցանից և ո՛չ մինը յուր պարտականությունը չէր ճանաչում․ երբեմն հոգատարր կամենում էր հիմնադրի անուն կրել, երբեմն պաշտոնատարը—վերակացուի կշիռ ունենալ, շատ անգամ ևս ավելի վերին։ Հաճախ պատահում էր և այսպիսի բան, որ ստորին ծառայքն ևս ներս էին խաոնվում այս իրողութենների մեջ. այնուհետև ծագում էր մի բաբելոնյան խառնակություն։ Այսպիսի կերպով գործ հառաջ կերթա՞ր։ Գործարանը բարեկարգության մեջ պահելու, և այդպես օգուտ հռաջացնելու համար, պետք է, որ ամեն մարդ յուր պաշտոնը քաջ ճանաչեր և մինը մյուսի գործին չխառնվեր երբեք․ այլ, իբրև մի ազգային գործի մասնակից, յուրաքանչյուր ոք աշխատեր յուր պարտքը լցուցանելու մի մեծ խորհրդի սպասավորելով։ Այն ժամանակը պետք է արդյունավոր լիներ գործարանը և ցույց տար յուր պտուղքը։ Պապի արժանավոր գործերից մինը ևս այս էր, որ քաջ իմանալով, թե մինչև գործարանումը մի բարոյական, լուսավորյալ, և ազգասեր անձը չկարգվի, նա միշտ անարդյուն կլինի, Ֆրանսիայից բերել տվեց մի քաջահմուտ մարդ, որ կրթված էր Եվրոպիո հռչակավոր գործարաններումը, և նորան հանձներ գործարանի վերակացությունը։ Նա սկսավ նոր կարգեր հաստատել, արտաքսեց բոլոր անհմուտ մարդիկը գործարանից և նոցա պաշտոնը հանձներ արժանավոր մարդերի։ Գործարանը առավել արդյունավոր առնելու և նորա անունը բարձրացնելու համար, կամեցավ Ֆրանսիայից հմուտ արվեստապետներ բերել տալ։ Այս բանը շատ ընդդեմ թվեցավ հոգատարներին, բայց սոցա անարժանությունը գիտելով վերակացուն, յուր վերա պարտք համարեց գործ կատարել, առանց խորհրդակից լինելու հոգատարների հետ։ Ամենից առավել զայրացողը գործավարն էր, որ յուր անվայել գործերի համար պետք է զրկվեր յուր պաշտոնից։ Առաջին տհաճությունքը բացվեցան ևս առավել գործավարի գրգռությամբ։ Ամենեքյան յոլրյանց վերջին ճիգն գործ դրեցին ճանապարհ ձգելու վերակացուն։ Բանը հասավ պապին․ պետք է իմանալ, որ պապի սիրելի  կարդինալն ևս հոգատարների կողմումն էր։ Վեճը օրեօր ձգվելով երկարեցավ և քնեց երկու տարի։ Այս խառնակության ժամա-

19-1154


                                                                                                                                                  289