Այս էջը սրբագրված է

հանձնած մի քանի գործերում հավատարիմ և մտերիմ երևելով, նորանից ձեռնադրվում է կարդինալ։

Նա մի նենգահոդի մարդ է, նորա անունը սև տառերով է դրոշմած դժոխքի դրան ճակատի վերա, յուր մարդասպանության պատճառով. նա մի շատ անհաստատ և կասկածելի բնության տեր մարդ է։

Մի վայրկենում հարյուր տեսակ կփոխվի, բոլորը հառաջանում է նորա հոգու վրդովմունքից. նորա խարդախությունները և չարիմարուունները երևան հանելու համար, ես ավելորդ չեմ համարում այստեղ հառաջ բերել նորա գործերից մեկ քանիսը։ Երբ պապը հանձնում է սորան մի լցուցանելի գործ. ապա, օրինակի համար, եթե 2000 ռուբլի կաշառք կառնուր, 500 ռուբլին տալիս էր, յուր կաշառակերությունը ծածկելու, և պապի աչքում երևելու հավատարիմ։ Եթե պապը նորան ասում ուստի' է քեզ այդ արծաթը, այն ժամանակ ասում էր նա. իմ աջահամբույրս է։ Այժմ բավական հարստության տեր է, 25 հազար ֆրանկ Ֆրանսիայի լոմբարդումը յուր անվան տոմսակով ունի, 20.000 ևս..» տոմսակով։ Սորա մի հնարիմաց չարությունն ևս այն է, որ մի մեծատունից բավ ական մեծ արծաթ առավ, պապից նորա համար մի օրհնության կոնդակ հանելու։ Իհարկե, պապը այնպիսի անարգություն հանձն չէր առնլու, բայց նա յուր սրամտությամբ ճանապարհ գտավ և գլուխ բերեց կոնդակը։


Պապը իմացավ այս բանը, բայց ինչպես վերևում ասացի, թունավորվեցավ յուր արդինալի ձեռնով։ Երկրորդ պատճառն ևս այս էր պապի մահվան։ Կարդինալի հոգին ես առավել բարվոք ճանաչեցնելու համար, և ցույց տալու, թե նա ի՞նչպիսի մարգերի հետ ունի բարեկամություն և սեր, հարկավոր եմ համ արում ասել մի քանի խոսք և նորա ծառայապետի համար, որին կարդինալը սիրում է չափազանց սիրով։ Նա մի անարգամիտ, չափազանց շողոքորթ և յուր տիրոջ պես շատ ժլատ մարդ է. նորա դռանը ո՞չ մի մուրիկ հացի երես չէ կարող տեսանել (Նորա մանուկներն ևս շատ անգամ քաղցած են քնում), նորա երեսից ո՞չ մի մարդ կարող չէ հյուր գնալ կարդինալի մոտ, թեև նորա շատ մերձավոր բարեկամներից լինի, և եթե մի մարդ առաջին անգամը հանդիպի, երկրորդումը անկարելի էր նորա հյուրանոցի շեմքի վերա ոտք կոխել։ Բոլոր ծառայքը տանջվում են սորա ձեռքում (մի շաբաթու մեջ, մի խոհարար կարդինալի խոսքով երեք անգամ արտաքսեց և երեք անգամ ետ բերեց։Մյուս ևս խոհարարը ինքնին փախավ ճանապարհից, երբ լսեց սորա անունը)։ Թեպետ ավագ մարդերից շատերը ասացին կարդինալին, թե ամոթ է ձեր սրբազան կոչմանր, այդպիսի անպիտան մարգ (որպես