Այս էջը սրբագրված է

ընծայելով նորան. բայց ճշմարտությամբ պետք է ասած, նոքա երբեք ուշադիր չէին նորա սուտ և անտեղի խոսքերին, քաջ գիտելով, թե ի՞նչ բան դրդում էր նորան այդպիսի բաների վերա խոսել։ Երբ տեսավ, որ սորանով ևս չէ կարողանում յուր նպատակին հասանել, հրամայում է նորա անունը երբեք չհիշել, ասելով՝ թե նա հիսուսական էր, նա Հավատարիմ չէր գործարանին և թե այդ մեծ գործերը նորա խելքի բանը չէին, և ուրիշ այսպիսի խոսքեր շատ։ Երանի՜ թե այն անմիտը զգաստանար մի փոքր, որ ճշմարտության դեմ պատերազմելը ամենևին անօգուտ էր և խթանի դեմ աքացողը պիտի միայն յուր ոտքր վիրավորեր. այս չէ՞ր պատճառը, որ այն տասներկու անզեն մարդիկը հաղթեցին կռապաշտ տիեզերքին, և հեթանոսության ավերակների վերա կանգնեցուցին ճշմարտության դրոշը։ Դու տեսան ում ես, որ թեպետ այն մարդերի կյանքը վաղուց է վերջացել աշխարհիցս, բայց նոցա հաղթությունը քանի գնում է ընդարձակում է յուր ասպարեզը աշխարհիս հրապարակի մեջ։ Ո՛վ պարծանք ճշմարտության մի մարդ, որ սորա վահանի տակ պաշտպանված լինի, և սորա սրովը գոտևորված, նա ի՞նչ բանից կերկնչի։ Նոքա երբ մտաբերում էին սորա վատթար, անիրավ ընթացքը, և նախկին վերակացուի անմեղությունը, հիշում էին Քրիստոսի խոսքերը, թե <<Որ ուրասցի զիս առաջի մարդկան, ուրացայց եւ ես զնա առաջի Հօր իմոյ, որ յերկինս է»։

  Գիտես, ի՞նչ սուրբ զգացմունք էին խաղում նոցա հոգիների մեջ։ Նոքա ելևելք առնելով միմյանց վերայից, ժողովվում էին ճշմարտության դրոշի տակ։ Նոքա կարող չէին երբեք լռել այն ճշմարտությունը, որ մերկապարանոց կար նոցա աչքի առաջև։ Ամենայն ժամանակ անվեհեր հոգով պատերազմում էին ստության ընդդեմ և խոստովանում էին, որ նա ազգասեր անձն էր, Հիսուսական չէր, շատ հարկավոր մարդ էր գործարանի համար, և թե նա մի գեղեցիկ զարդ էր հռոմեական ժողովրդի համար, և նախախնամության ձեռնով պատրաստած մի պիտանի անոթ, օրինակ հավատարմութ- յան, առաքինության, և ճշմարտախոսության յուր համազգիների համար։ Եթե գործարանի հոգատարքը չլինեին, նոր վերակացուն, կարծո՞ւմ ես թե կարող էր այնքան կյանք ունենալ գործարանումը, ինչքան ունեցավ։ Հռոմի ողջ ժողովուրդը նորա դեմ վեր կացավ, երբ որ իմացավ նորա անպատշաճ վարքը և ընթացքը և նորա Հիսուսական լինելը յուր ձեռնարկության մեջ, որովհետև կարդինալը նոո վերակացուին պաշտպանում էր ֆրանսիացվոց դեսպանի թևարկությամբ։ Այս մարդը առանց տարակուսի կամ շատ անզգա, կամ շատ անհմուտ մարդ պետք է եղած չինի. թե ի՞նչ բանումն է երևում նորա անհմտությունը 
                                                                                                                                                                                       297