Այս էջը հաստատված է

ահա։ Նա յուր որպիսությանը քա՛ջ տեղյակ լինելով և այն ևս լավ իմանալով, որ ժողովուրդը անհավան էր նորա ընտրությանը և նորան չէր սիրում, պետք է որ այդ գործը հանձն չառնուր, թեպետև շատ օգուտ ունենար դորանից։ Իսկ հանձն առնլուց հետո, նորան պետք չէ՛ր այսպիսի անարգ ճանապարհներով աշխատել ամենեցուն սիրտը շահել. այս ընդդեմ էր յուր պատվի աստիճանին։ Ամենեցուն վերա իբրև հասարակաց հայր լինելով, պետք է յուր հայրագութ սիրով, արժանավոր գնացքով և արժանավոր գործերով յուր անձը սիրելի շիներ նոցա և ժողովրդի նորա վերա ունեցած վատ կարծիքը հերքելով, յուր անունը նոցա մեծարելի կացուցաներ։

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ԱՆԴԱՄԸ

Նա իսկապես Քուեպեք քաղաքից չէր, այլ եկավոր էր. նա, որ այժմ այնպես շքեղ է, առաջին օրերումը մի խեղճ դրության մեջ էր, բայց Քուեպեքի նախկին կարդինալի մոտ երկար ծառայելով, բավականին արծաթի տեր դարձավ անգոսնելի ճանապարհով։ Հետո այս քահանայապետի օրերումը, նորա հոգևորական գործերի մեջ խառնվեցավ, այնտեղ ևս յուրյան լավ դրստեց։ Թեպետ սորա վերա շուտով բացվեցան մեծամեծ քննություններ, բայց սա լինելով մի ճարտարամիտ և բազմարվեստ անձն, մանավանդ որ նորա հակառակորդները ապուշ մարդիկ էին, կարողացավ նոցա դյուրյավ հաղթել, այսինքն, մոտենալով քահանայապետին և չարաբանելով յուր մեծ բարերարը, որի հետ պապը եկեղեցական գործերի պատճառով ուներ շատ վեճեր։ Թող մեզ խրատ լինի այսպիսի աղվես մարդերի ընթացքը, որ մեք ուրիշ անգամ տեղիք չտանք ստորաքարշ հոգիների, երբ դոքա կեղծավորությամբ չափից դուրս խոնարհում են մեր առաջև։ Պապի հետ ևս շատ խորամանկությամբ վարվեցավ նա, ձևացնելով յուր անձը իբրև մի մարդ, որ դադարած էր յուր չարագործություններից. ասես թե, սկսել էր այնուհետև զգալ յուր մեղքը, ուղղել յուր վարքուբարքը, ոտք կոխել ճշմարտության ճանապարհի վերա, և հրաժարվիլ յուր անօրենություններից։ Քահանայապետն ևս, որ քաջ ճանաչելով մարդկությունը, գիտեր այսպիսիներին ցույց տալ սեր և խնամք, հավատաց նորան և բարի հուսով թույլ տվեց մինչև անգամ մոտենալ յուր սենեկի դռանը և շատ անգամ ևս սեղանակից լինել յուրյան. ծերացած քահանայապետը խաբվեցավ դորա շողոմարարությամբ, ինչպես մյուս շատ բաների մեջ խաբված էր յուր կարդինալներից. թեպետ այն մարդու տգիտությունը շատ ու շատ լուսափայլ էր, ըստ որում բացի գրել