Այս էջը սրբագրված է

տակը ինձ ընկեր և օգնական կլինի այդ փառավոր Հանգի սի մեջ. ինքը Ժամանակը քթթրելով դորա չարագործության գաղտնիքը, կխայտառակե այդպիսի անարգամ իտր։

Ինչպես երևում է սորա դեպի գործարանը ունեցած աոնչութենհերից, սա ինքն կամեցեյ է նորա փոխանակ վերակացու կարգվիլ, ինչպես միքանի տարի ևս սորանից հառաջ վարել էր այդ պաշտոնը շատ արժանավորությամբ. բայց որովհետև քրիստոսի կտակից նա լավ իմանում էր, մինչև չկապվի հզորը, չէ՛ կարելի նորա տունը կողոպտել, ուստի յուր ամենայն գորությունքը ուղղեցրեց դեպի այդ կետը։ Նորան փոքր չօգնեց և յուր գեղեցիկ համբավը, որ ստացել էր միքանի հին հայացքով և հին դատողությամբ մարգերից իբրև մի ճարտասան, բանիմաց և գիտնական անձը, Թերսիտ եսին Աքիլլես ասելով, Պյուրհռոսին` Ալեքսանդր, Եպամինոնդին` Փիլիպպոս։ Բանը ի՞նչ երկարացնեմ, սա յուր քաջաքաջ խրրհրդակցությամբք, որ ուներ միշտ նոր պապացոլ կարդինալի հետ, և յուր Կիկերոնյան լեզվով վերջապես հասավ յուր վերջին նպատակին։ Կենսորինյան Կատոնից ավելի ահավոր խորամանկություն, որով վճռում էր նա անբախտ քարկեդոնի թշվառ վիճակը. և Հաննիբալից ավելի փառավոր հաղթություն, որ կանգնեց այն մշտնջենավոր հերոսը Կաննյա պատերազմումը Վարոնի ընդդեմ։

Այն մարդը աղաչավոր և բարեխոս դառնալով այս ապաշնորհին, հավանեցրեց քահանայապետիէն թույլ տալ սորան. որով ճանապարհ ստացավ սա այնքան հառաջադեմ լինելու։ Իսկ սա յուր գործերը կարգի դնելով, ստիպեց նորան, մնաք բարյավ ասել։ Ահա՛ այստեղ կատարվեցավ մարգարեությունը քահանայապետի, որ այն րոպեին, երբ ստիպողական խոսքերով աղաչում էր հեզահոգի վերակացուն սորան գործարան ընդունելու, ասաց «Թո՛ղ ձեր խոսքը լինի, սակայն քա՛ջ իմացիր, որ մի փոքր ժամանակից դու ինքդ կասես. «թե այդ մարդը ո՛չ թե գործարան, այլև դահճանոց տանելու արժանի չէ»։

Ահա՛ այս է Եզովպոսյան սառած օձի և երախտավոր մարդու առակի միտքը, որ այնքան իմաստությամբ է ասած։ Սորա կյանքը թե ի՛նչ գեղեցիկ խրատներ են մեր համար, թող իմանան ուղեղավոր գլուխները, որովհետև սորա բոլոր չարագործությունները լիովին երևան հանելու համար, տարևոր ժամանակ հարկավոր է։