Այս էջը սրբագրված է
ՔԱՐՏՈՒՂԱՐ

Իմացած լինիս, որ այս պաշտոնը առաջին անգամը վարում էր մի պապական վարդապետ շատ ֆրանսիագետ։Բայց կարդինալը տեսանելով, որ այս մարդը յուրյան հավատարմությամբ չէ ծառայում. հանձնեց այն պարտականությունը յուր քահանաներից մեկին, որի վրա մեր խոսակցությունն է։ Այս քահանան թեպետ բոլորովին անընդունակ և անարժան էր այս պաշտոնին, բայց կարդինալը այնպես կամեցավ. և թե ինչ պատճառով, ահա'։ Կարդինալը քաջ գիտեր, որ այս մարդը շատ հնարիմաց և չարարվեստ հոգի է, տեղյակ մանրամասնա¬ բար յուր բոլոր գործերին, որ արդեն վաղուց նորա քննության տակ մնացել էին հիվանդ, զանազան պատճառներով։ Նորան քարտուղարություն տալով, կարծեց անշուշտ, թե խաբեց նորան. բայց նա յուր գիտեցածը գործ կդնե, եթե կարդինալը նորան մի փոքր կդիպչի։ Ինչ չարություն որ մարդուս մտքից անգամ չէ անցանելու, այդ բոլորը արել է սա. յուր կյանքը մինչև ցայսօր զեխության և շվայտության մեջ է անցկացրել, և անց է կացնում։ Րոլոր ժողովուրդը դիտե նորա կյանքը, գործերը և ուրիշ հանգամանքը, որ եթե գրվին, մի հատ գիրք կբաղկացնեն։ Սա թեպետ այս պաշտոնի մեջ թույլ է, բայց ուրիշ գործերում հինգ մարդու հավասար։ Սա առավել տեղյակ լինելով կարդինալի հոգուն, և քաջ իմանա¬ լով նորա ծածուկ և հայտնի գործերը, միշտ պետք է հեռի փախչեր նո- րանից. և այդ մեծ պաշտոնը հանձն չառնուր• եթե բարոյական անձն էր նա, և լավ իմանալով, որ հռոմեական ժողովրդին առակ նշավակի է դարձած, պետք է աշխատեր այն կեղտ անունը յուր վերայից քերել, և ոչ թե մեկմեկու վերա բարդել։ Այս ամենը նորանից է հառաջացել, որ չարությունը նորա հոգու մեջ վաղուց է արմատացել։ Բարի կլինի սորա համար, եթե յուր վատ կիրքը արտաքսելով յուր սրտից, աշխատի յուր կոչմանը համաձայն ընթացք ունենալ։ Եվ որովհետև նորա պարտական ու թյոլնը շատ մեծ է, մի բազմաթիվ ժողովրդյան կենդանի օրինակ համարվելով, պիտո է նորան մեծ մեծ առաքինություններ ունենալ, որ կարողանա յուր խոսքերը ազդու կացուցանել ժողովրդի սրտի մեջ։

ՎԵՐԱԿԱՑՈԻԻ ԱՌԱՋԻՆ ՕԳՆԱԿԱՆԸ
Սա բավական հմուտ մարդ էր միայն դարբնության մեջ, բայց կարդինալը յուրյան ձեռնտու մարդ համարելով, սորան մետաքսի գործարանը բերեց։ Սորա բոլոր գործն էր լրտեսություն առնել և ոչ թե