Այս էջը սրբագրված է

գործարանին ծառսլել։ Հասակավ բավականին փոքր էր, անախորժ կերպարանքի տեր. և սակավ մի կապուտակն։ Անգործությունը սորան ստիպեց ուրիշ ճանապարհներ ևս բռնել, բայց քաջասիրտ պաշտոնավոր երիտասարդներից մինը, օրինավոր կերպով հանդիպեցավ սորան։ Այնուհետև նա գործարանի սյամի վերա ոտք չկոխեց։ Բայց ի՛նչ օգուտ. նա չկարողացավ յուր արիության պտուղը քաղել, որովհետև երկու շաբաթից հետո, նորան ևս դուրս արեցին գործարանից։ Այս կարդինալի խորամանկությունն էր, որ հետ ձգելով նորա արտաքսումն, կամենում էր վարագուրել յուր չարությունը։ Անմիտ, որ կամենում էր ստությունը ճշմարտության զգեստով շրջեցնել աշխարհումը։

Այս անմիտը բոլորովին չէ՛ ճանաչել յուր պարտականությունը, և կարդինալի կամքին ծառայելով, գործի է դարձել նորա չարության։ Լավ կլիներ սորա համար, եթե յուր դարբնությամբ պարապեր, քան թե այնպիսի գործերի մեջ խառնվեր, որ յուր խելքից դուրս էին։ Հիմար մարդիկը այն ժամանակն են խելոքանում, երբ ճաշակում են յուրյանց անխելության պտուղը։
                                         [1]
Այս մարդը, հայրենի փառքին նախանձավոր, ուղղախոս և հասարակաց օգտի վերա մտածող անձն էր, շատ հարմարավոր գործարանին։ Հռռմի մանուկներից շատերը սորա ձեռնտվությամբ գիտության փառավոր ասպարիզումը պսակվել են։ Շատերը սորա միջնորդությամբ Ֆրանսիո, Գերմանիո հռչակավոր ուսումնարաններում մեծաքայլ հառաջ են գնում, նոցա ամեն մեկը տարաբախտ Հռոմի համար մի բարեբախտության և լուսավորության առհավատչյա։ Ես չեմ ասում այն օրագրերը, որ սորա եռանդագին հոգացողությամբ արև են տեսանում այժմ։ Սա թեպետ այժմ անպատվության մեջ է այն գործարանում, յուր ճրշմարտասիրության և հաստատ նախնական կրոնի համար։ Բայց երբեմն Ֆրանսիայումր շատ մեծ հարգ և կշիռ ուներ յուր հայրենակիցների կողմից։ Քեզ ի՞նչ ձանձրություն տամ, սա ևս զոհվեցավ վերակացուի չարահոգությանը, որ իհարկե առանց կարդինալի գիտությանը չէր։ Քննենք ինչպես սորա գործարան մտանելու պատճառը, նույնպես և նորա հրաժարման։ Այս ամեն հեղափոխություններից հետո գործարանը նմանում էր մի մեծամարմին նավի, որին պակասում էր մի ամութ ղեկ, և մի ներհուն նավուղիղ։ Այդ մեքենային մի շարժողություն և դեպի մի նպատակ ձգտող ընթացք տալու համար, այս պատվական անձը
  1. ՎԵՐԱԿԱՑՈԻԻ ԵՐԿՐՈՐԴ ՕԳՆԱԿԱՆԸ