դուրս գալու համար։ Այդ նպատակին հասնելու միակ միջոցը համարվեց այն Կանոնադրության իրագործումը, որի մասին վաղուց էր երազել հասարակությունը։ Այդ Կանոնադրության միջոցով հայերը հույս ունեին վերջ դնելու մեկ ընդմիշտ ազգային-կրոնական վարչության մեջ տեղի ունեցող ամեն տեսակի չարաչար գործողություններին, վերացնելով միաժամանակ մի շարք անձանց կողմից գործադրվող ինքնիշխանությունը:
Կանոնադրությունը կազմելուց հետո, Կ. Պոլսի նախկին պատրիարքը, ազգի կողմից «Սանմանադրություն» անունը տվեց նրան, անուն, որ կազմված է հայերեն «սահման» և «դրություն» բառերից։ Հետագայում առաջացած հայկական հարցի շնորհիվ, եվրոպական պարբերականները, հայոց լեզվին անտեղյակ, «Կոնստիտուցիա» կոչեցին այդ Կանոնադրությունը, մի անուն, որ անիմաստ է թե հայ ազգի և թե այս Կանոնադրության իսկ վերաբերմամբ։
Հայոց պատրիարքարանում նրա հրատարակման առաջին օրը Կանոնադրության ներկա հակառակորդներից գլխավորները նպատակահարմար էին համարում «Սահմանադրություն» անունը և հավանություն տվին նրան իրենց ստորագրությամբ. կոնստիտուցիայի մասին հիշատակություն անգամ չկար։
Այսպես թե այնպես վարչական այս կանոնադրությունը, որպես մի միջոց, որ պիտի պաշտպաներ ազգը հայտնի անձնավորությունների ազդեցությունից և որպես դարավոր, ազգի համար աղետավոր փորձի արդյունք, չէր կարող տալ վարչական հիմնարկություններին այլ ձև՝ քան ընտրովի պատգամավորական ժողովի կերպարանք։ Ըստ Կանոնադրության, պատգամավորներն ընտրվում էին ազգի կողմից գաղտնի քվեարկությամբ և պատգամավորների ընդհանուր ժողովը ներկայացնում էր ազգը։ Պատգամավորական ընդհանուր ժողովն էր ընտրում քաղաքական և մյուս քիչ թե շատ նշանավոր ժողովների անդամներին։ Քաղաքական ժողովը Կ. Պոլսի պատրիարքի նախագահությամբ, որպես ազգային կենտրոնական ժողով, վարում էր ազգային բոլոր հիմնարկությունները՝ եկեղեցիները, դպրոցները, հիվանդանոցները և աստվածահաճո մյուս ձեռնարկությունները։ Նրան էր պատկանում նաև մյուս երկրորդական ժողովների բարձր հսկողությունը։
Հոգևոր գործերի վերաբերմամբ առաջնին համազոր մյուս ժողովը, դարձյալ պատրիարքի նախագահությամբ պարտավորված էր վարելու կրոնական գործերը։ Այս ժողովները պատասխանատու էին ազգի առաջ՝ ի դեմս նրա պատգամավորների։ Մյուս ժողովները—ուսումնական,