Այս էջը հաստատված է

հոգևորականությունը, ազգի կամքին հակառակ, կամեցավ կարդալ թուղթը, ժողովուրդը աղմուկ բարձրացրեց եկեղեցում. քահանային բռնեցին, կաթողիկոսի թուղթը պատառ—պատառ արին և ծայր առավ արյունահեղ մի կռիվ ժողովրդի և վերոհիշյալ անձերի վարձած հրդեհաշեջների ու բեռնակիրների միջև։

Անկեղծորեն ցավալի է, որ էջմիածնի ծայրագույն պատրիարքը, կամենալով վարձահատույց լինել նրանց, ովքեր որ կաթողիկոս էին ընտրել իրեն, աչքաթող արեց ազգի և ռուս կառավարության ընդհանուր շահը. նա պետք է իմանար, որ Երուսաղեմի վանքը պատկանում է բովանդակ հայ ազգին և ոչ թե միայն թուրքահայերին և կամ որ ավելի վատ է — Երուսաղեմի ինչ֊որ երեսուն վանականներին։

Սրա հետ մեկտեղ հարկավոր է առանձին ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ հիշված ավանդությունը, անգամ եթե այդպիսին գոյություն է ունեցել, այնուամենայնիվ երբեք ճշտությամբ չի գործադրվել։ Կան բազմաթիվ օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե Երուսաղեմի պատրիարքներն ընտրվում էին Երուսաղեմի վանականությունից դուրս։ Դրա առաջին օրինակը Հակոբ Նալյան պատրիարքն է, որ ընտրությամբ կոչվեց այդ պաշտոնին ավանդության սկզբնավորությունից 15 տարի հետո։

Տեղի ունեցած անկարգությունների հետևանքով Դուռը փութաց կարգադրելու Սարգիս պատրիարքին՝ ժողով հրավիրել, բայց ոչ թե Կանոնադրության կետերի, կամ 12 տարի առաջ տրված ֆիրմանի հիման վրա, այլ ըստ իր՝ պատրիարքի բարեհայեցողության, և անհապաղ սկսել Երուսաղեմի պատրիարքի ընտրությունը։ Հենց որ լուր տարածվեց այդ կարգադրության մասին, գազազած ժողովուրդը խռներամ դիմեց պատրիարքարան, շրջապատեց այն, և, չնայած զորքի դիմադրությանը, ցրեց այն ժողովը, որ ընտրություն էր կատարում Սարգիս պատրիարքի նախագահությամբ։ Չբավականանալով սրանով և գտնելով, որ Սարգիս պատրիարքի երկդիմի վարքագիծն այս խնդրում արժանի չէ նրա կոչմանը՝ հայ ժողովուրդը պահանջում է նրա հրաժարականը։ Պատրիարքը չէր համաձայնվում։ Այն ժամանակ ժողովուրդը դիմեց դեպի Դուռը և այնտեղ պնդեց դարձյալ իր պահանջի վրա։ Նախկին մեծ վեզիր Ալի փաշան խոստացավ բավարարել ժողովրդի պահանջը և միաժամանակ գործ դնել բոլոր միջոցները՝ իբր թե հայկական գործերը կարգի բերելու համար։ Հետևանքը եղավ այն, որ իր անձնական հայեցողությամբ կազմեց հատուկ հանձնաժողով հայկական Կանոնադրությունր վերաքննելու համար։ Ալի փաշայի ասելով, վերաքննությունը