Այս էջը սրբագրված է

ԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ ՊՈԼՍԻ ՄԵՋ

Հառաջաբաններով չենք սկսանում այս գրվածքը. ազգային Թատրոնին է ընծայված նորա բովանդակությունը և ազգային այս նոր երույթի վերա պատշաճ չենք դատում մաշված ձևերով խոսք բանալ։

Հայոց ազգը, զանազան աշխարհներում, յուր տարագրության և թշվառության մեջ, յուր բազմաթիվ հոգսերի և տառապանքի մեջ, այո', վաղուց արդեն զգացել էր ազգային Թատրոնի կարոտությունը. բայց և վաղ ժամանակներից արգելք և խափան պակաս չէին եղած այդ մեծախորհուրդ գործի սկզբնավորության։

Հին խելքերը, որոնց զլացել էր դարը յուր ազդեցությունը, որոնք և գործարան չունեին յուրյանց խելապատակի մեջ հասկանալու և կշռելու ազգային կարոտությունների ծանրությունը, որոնք, ասիական դանդաղկոտությամբ գրեթե կաթվածահար, շատանում էին յուրյանց շնչական բարեկեցությամբ և ի վերջո, որոնց ականջին ազգի անունը, ազգի բարոյական դաստիարակությունը հնչում էին որպես <րՁայն բարբառոյ յանապատի», այս հին խելքերն ենք ասում, չէին կարող և չէ պիտո պատճառ և հիմն լինեին մի այսպիսի գործի, հավատարիմ մնալով յուրյանց սկզբունքին։

Բայց այն վառ երիտասարդությունը, որոնց վերա են մտածող մարդերի հույսերը, ժամանակի և դարու այն հարազատ որդիքը, յուրյանց կամ ուսումնական և կամ փորձական կրթությամբ, այլ հարաբերության մեջ լինելով դեպի ազգը, քան թե նոցա ամուլ նախնիքը, հղացան այս մեծ խորհուրդը, ճգնեցան, քրտնեցան և դեկտեմբերի 14-ի երեկոյին խուռն հայկազանց ներկայությամբ առաջին անգամ բացին ազդի առաջև ապոլոնյան հայելու հրապարակական վարագույրը։

Կեցցե' երիտասարդություն։ Եվ հայկական հառաջագիմության տարեգիրը ոսկեղեն տառերով պիտի ավանդե գալոց սերունդին Թատրոնի սկզբնապատճառների անունները։

Հայկական Թատրոնի պատճառքր, շատ դժվարութենների տանելուց