Այս էջը սրբագրված է

որոնց կոշիկների խրացը արժանի չէր լուծանել, հայհոյել նաև հանդիսականքը և անդուռն բերանով և վասակյան ճամարտակությամբ զրպարտել բոլոր ազգը և կատաղի ճիվաղի պես, փողոցից փողոց և տունից տուն վազելով դիմել մինչև ոստիկանությունը...

Սորա հակառակ, դերասանների և դերասանուհյաց ջանքը, արգո հասարակության ընդունելության հետ, կարո՜ղ են մեծ ընթացք տալ թատրոնին։

Հույս ունինք, որ ազգը չզլանա յուր ձեռնտվությունը, օրըստօրե թատրոն հաճախելով և այս ոչ միայն թատրոնի նյութական կյանքը ապահովելու, այլև բարոյական քաջալերություն տալու համար։

Այն մարդը, որ մի բարի գործի չէ օգնում, լռելյայն քարոզում է յուր անձի համար, թե այո՜, անարժան էր այն բարի գործին։
Եվ ի՜նչպես պիտի մխիթարվեինք մեք, եթե միքանի ժամանակից լսեինք, որ հայոց ազգը Պոլսի մեջ կազմեր է մի ընկերություն, մի փառավոր թատրոն կանգնելու համար, որի շքեղությունը, հարմարությունը և այլ հաջողեցուցիչ որպիսությունքը պիտի նպաստավոր լինեին նորա մեծ հառաջադիմությն։ Եվ այդ թատրոնը ներկա սերունդի համար կլիներ մի հոյակապ հիշատակի արձան, որի վերա պարծանքով պիտի նայեին հայերը և որ պատկառելի պիտի կացուցաներ ազգը, ուրիշների առաջև ցույց տալով նոցա, ազգի բարոյական զորության և մի ապացույցը։
Պակաս ուրախություն չզգացինք, տեսանելով Զմյուռնիո մեջ Վասպուրական անձնուրաց ընկերության հայախոս թատրոնը. այստեղ հաջող ենք համարում և դեպի նոցա ուղղել մեր առ ի սրտե շնորհակալությունը և ընթացք ու հաջողություն մաղթել յուրյանց չնաշխարհիկ ասպարեզի մեջ։
               Կեցցե՜ն բոլոր հայ թատրոնք.
               Կեցցե՜ն և դերասանք․
               Կեցցե՜ն դերասանուհիք․ 
               Պարկեշտք և ժրաջանք։   
Պերա 17 ղեկտեմ. 1861