Մսերյանցը, որի կանոնով, եթե գրոց լեզվի մի պարբերության մեջ գոնյա մի բառ վերջանում է ը տառով կամ ած վանկով և կամ եթե նորա սեռական հոլով ցուցական դերանունի փոխանակ դնես այնոր, այն Ժամանակ կլինի աշխարհաբար լեզու, և կարելի է արձակ համարձակ շարադրել և տպել․ ոչ ով հանձնառու լինելու չէր բերան բանալ և խոսել դորա ընդդեմ․ պատճառ, այդ լեզուն «զուրկ է ի կաթի կարևորացն կանոնաց ուղղախօսութեան»։ Մեր ծանոթությունը վկայությամբ հաստատելու համար, թո՛ղ հառաջ բերենք վերոհիշյալ հայտարարությունը, որ այսպես է․ «Ի նոյեմբեր ամսեան 1859 ամի մեք ծանուցած էաք, թե Ճռաքաղ բանասիրական ամսագրի տպագրութիւնն առ ժամանակ մի ի Յունվար ամսոյ ներկայ տարւոյս պիտի դադարի, և եթէ զկնի քանի մի ամսոց ի սկսանիլ կրկին անգամ հրատարակութեան նորին, ունիմք առանձին հայտարարութեամբ ծանուցանել մեր ամենասիրելի համազգեաց»։
Թող պատվելի Մսեր Մսերյանցը և նորա «ոչ աննշան արք, որ քաջահմուտք լեզուիս ճանաչին» համարեն այս ոճը աշխարհաբար․ բայց մեր հասկացողությամբ, ոչ գրաբար է, ոչ աշխարհաբար, այլ մի ինքնահնար, անկանոն լեզու։ Անցյալ տարու Ճռաքաղի աշխարհաբարը գրած էր ծայրեծայր այսպիսի ոճով, և հույս չկա, որ այլ ոճով գրվի նա ներկա տարումս։ Եթե մի քանի հայք հանիրավի համարում են Հյուսիսափայլը աշխարհաբար լեզվի խանգարիչ, այդ օրենքով ո՛րչափ ևս առավել Ճռաքաղը պիտի համարվի և՛ գրաբարի, և՜ աշխարհաբարի ավերիչ։ Դարձյալ նույն հայտարարության մեջ, Ճռաքաղի հրատարակիչները քարոզելով յուրյանց անշահասիրությունը, աշխատում են հավատացնել ընկերագիրներին, իբր թե «զսոյն գրական վաստակ դուզնաքեայ հանձն առած ենք յատկապէս ի փառս սուրբ եկեղեցվոյ Հայաստանեայց և հոգեշահ զբօսանս լուսածնունդ զաւակաց նորին»։ Թեպետ ոչ տարակուսասեր ենք և ոչ անհավատ, բայց այս անգամս կարող չենք հավատալ այդ անուշ խոսքերի անկեղծությանը․ Արիոսք, Եվտիքեսք, Նեստորք և այլ բազում ժանտ երեսիովտապետներ ևս հավատացնում էին յուրյանց համախոհներին, թե յուրյանց վարդապետությունը հատկապես է ի շնորհս սուրբ եկեղեցվո․ բայց սուրբ տիեզերական ժողովները չհավատացին նոցա անկեղծությանը և անաթեմա կարդացին նոցա վերա նույնպես ի շնորհս սուրբ եկեղեցվո։ Նոր Ճռաքաղի տպագրության սկսանելը օգոստոս ամսից, մեր կարծիքով, հանձն առած են նորա հրատարակիչները նույնպես հատկապես ի շնորհս սուրբ եկեղեցվո և ի հոգեշահ զբոսանս լուսածնունդ զավակաց նորին, ըստ որում այս