Այս էջը սրբագրված է

դարի 60֊ական թվականների հեղափոխական ճգնաժամի ժամանակներին, որի նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրությունը Նալբանդյանին հնարավորություն է տալիս զգալիորեն առաջ անցնելու իր հայ ժամանակակիցներից։ Նրա երկերի և հոդվածների լուսավորական-դեմոկրատական գաղափարախոսությունը վերաճում է հեղափոխական դեմոկրատիզմի՝ արդեն «Հիշատակարանի» վերջին հատվածներում։

«Հիշատակարանի» էջերում «Մեղու Հայաստանի» թերթի դեմ վարած նրա բանավիճային ելույթներից մեկևկես տարի անց, իբրև Նալբանդյանի հայացքների զարգացման նոր աստիճանի արտահայտություն, պոռթկում է «Ազատություն» բանաստեղծությունը։ Այդ շրջանում է նաև, որ Կոմս էմմանուելը շարադրում է իր խորհրդածությունները՝ ազգի սոցիալական կազմի, հասարակ ժողովրդի բարոյական մեծ կշռի մասին։ «Հասարակի» իրավունքների պաշտպանության օգտին Նալբանդյանի արտահայտած գաղափարները նրան մոտեցնում էին ոուս հեղափոխական դեմոկրատներին, սրանց անվերապահ հավատին՝ ժողովրդի ուժերի և հնարավորությունների նկատմամբ։

Ռուս հեղափոխական-դեմոկրատների հետևությամբ Մ. Նալբանդյանը մեծ ուշադրություն է նվիրում «հասարակ» ժողովրդի մտավոր մակարդակի բարձրացմանը, նրա քաղաքական ակտիվության հզորացմանը։ Այս առումով էլ ուշադրության արժանի է, որ դեռևս «Հյոլսիսափայլի» էջերում հեղափոխական-դեմոկրատիզմի գաղափարախոսությանը զինվորագրվող Նալբանդյանը որոշակիորեն հեռանում է Նազարյանի լիբերալ-ռեֆորմիստական քաղաքական ուղեգծից։

Դեռևս իր «Նկատողությունք» հոդվածում Նալբանդյանը մտքի ու խղճի անհատական ազատությանը հակադրում է ազգային ինքնորոշման պահանջը. «Ազգի լուսավորությունը պիտո է հաոաջանա բուն ազգի հոգաբարձությամբ, - գրում է նա։ - Լուսավորությունը այնքան հիմնավոր է, որքան ազատ է և անկախ, ստրկության մեջ չէ կարող լուսավորության ծիլը կանաչիլ» (տե՛ս սույն հրատարակության հ. II, էջ 322-323)։ «Այստեղ դրված է ոչ միայն լուսավորության գործի ազգայնացման (իմա՛ ժողովրդականացման) պահանջ, այլև շոշափված է ազգի (իմա՛ ժողովրդի) քաղաքական և սոցիալական ազատագրման խնդիրը» (Աշ. Հովհաննիսյան, Նալբանդյանը և նրա ժամանակը, գ. I, էջ 238)։

Քանի որ «Հիշատակարանն» արձագանքում էր հայ հասարակական կյանքում տեղի ունեցող բոլոր նշանակալից իրադարձություններին, այն մշտապես գտնվում էր Նալբանդյանի և՛ բարեկամների, և՛ հակառակորդների ուշադրության կենտրոնում: Կոմս էմմանոլելիս ողջունում էին և պարսավում, նրան փորձում էին նմանվել և նրան հայհոյում էին անզուսպ արտահայտություններով:

«Հիշատակարանի» նկատմամբ շատ «զգայուն վերաբերմունք» է դրսևորել «ճռաքաղի» խմբագիրներից Զարմայր Մսերյանը։ Վերջինս հեգնական արտահայտություններով խոսելով Նալբանդյանի գրական կեղծանվան մասին, փորձել է արժեքազրկել նաև ողջ «Հիշատակարանը»։ Այսպես, իր հոդվածներից մեկում նա գրում է, որ «Հյոլսիսափայլը» չցվում է «տգեղ, անհամ, անալի խոսվածքներով և վարագուրված՝ բայց անարվեստ և գեղջուկ երգիծաբանությամբ», որոնք գրում է «անզգաստ և անհեռատես մի երիտասարդ» խմբագրի անվերապահ հավանությամբ (տե՛ս «Մեղու Հայաստանի, 1858, № 35, էջ 278)* Մի այլ հոդվածում, դարձյալ «Հիշատակարանի» մասին, Զ. Մսերյանը գրում է. «Այս օրագրությանը մեջ բաց ի դիմակավոր կամ ի քողարկյալ երգիծաբանություններից՝ որք ակնարկում են առ այս և առ այն ոք, բաց ի շեղտումեղտ խոսքերից, և բաց ի մտացածին մանրալուրերից, այլ ինչ չէ՛ գտանվում։ Այս ամենայն դրվածքն՝ բոլորն ի միասին աոյալ՝