Այս էջը սրբագրված է

յանց և իր «Հայկական աշղարհը», «Հյուսիսափայլ» ձևացնել,հայտնի բան է, փոքրիկ դիրքով (в миниатюре): «Հյուսիսափայլը» ունեցավ շնորհալի Կոմս Էմմանուելին, պ․ Ստեփանեն էլ դառավ Իշխան ԲագրատունիԼ։ «Հյուսիսափայլը» ունեցավ իր այլանուն գրողները, պ. Ստեփանեն էլ ունեցավ Թիֆլիսեցի հայ և Հայասեր: Միայն, դժբախտաբար, «Հայկական աշխարհը» նույնքան հեռու մնաց «Հյոլսիսափայլից» իր ուղղությամբ և իր ճշմարտություններով, որքան Իշխան Բագրատունու բանաստեղծական անշնորհքությունը՝ Կոմս էմմանուելի շնորհքից» («Մեղու Հայաստանի», 1867, № 34)։

Այս ընդօրինակումները, որքան էլ պարզունակ, այնուամենայնիվ խոսում են Կոմս էմմանոլելի «Հիշատակարանի» բարոյական մեծ ուժի, կառուցվածքային կատարելության, գեղարվեստական միջոցների հմայքի մասին։ Այս էր պատճառը, որ ինչպես 60-ական թթ., այնպես էլ հետագա տասնամյակներում, հայ մտավորականության ներկայացուցիչները նորից ու նորից անդրադարձել են «Հյուսիսափայլի» «բաց-կապոլյտ, շողարձակ» տետրակներին, որոնց էջերում առանձնապես որոնել ու կարդացել են «Կոմս էմմանուելի «Հիշատակարանն» ու մյուս դրվածքները» (Հ. Թումանյան) ։ Դեռևս 60-ական թվականներին` «Ներսիսյան դպրոցի նորավարտ աշակերտները բոլորն էլ «Հյուսիսափայլին» էին համակրում և սրտատրոփ սպասում Կոմս էմմանուելի դրվածքներին»,—վկայում է Ղ. Աղայանը։ «Կոմս էմմանոլել, Աբրահամ Դիոսկորոսյան Բաբկենյանց և այլ կեղծանուն կրող գողտրիկ հիշատակարաններն էին միմյանցից խլելով կարդացվում»,— ականատեսի անկեղծությամբ պատմում է Պ. Պռոշյանը։ «Ամսի սկզբին ամեն բաժանորդ անհամբերությամբ սպասում էր «Հյուսիսափայլի» նոր համարը դուրս գալուն, որ կարդա Կոմս էմմանուելի (Նալբանդյան) «Հիշատակարանը» կամ մյուս հոդվածները», հայտնում է Նալբանդյանի առաջին կենսագիր Միքայել Տեր-Գրիգորյանը։

Գրական քիչ երկեր կան, որոնց բախտ է վիճակվում այս ճակատագիրը, և «Հիշատակարանն» այդ քչևրից մեկն է։ Հայ մտավորականության բազում սերունդներ խանդավառվել են դրա ազնիվ հայրենասիրությամբ ու քաղաքացիական պաթոսով, ուսանել՝ լրագրային պայքարում հեղինակի օգտագործած հնարանքներն ու միջոցները։ Այսպես, հայ քաղաքական հրապարակախոսության լավագույն երկերից մեկի՝ Հ. Պարոնյանի «Հոսհոսի ձեռատետրի» ժանրային և քաղաքացիական ուղղվածության որոշ գծեր, անշուշտ, սկիզբ են առնում «Հիշատակարանի» ձևի և բովանդակության հետ ունեցած բարեբեր շփումներից։

«Հիշատակարանի» կենսական բովանդակության, նրա ժանրային կազմի և կառուցվածքի, պարունակած փաստերի և ակնարկների զարմանալի հարստությանը, բազմազան այլաբանությունները մի շարք դժվարություններ են ստեղծում ժամանակակից ընթերցողի համար։ Այդ ամենի իրական իմաստը բացահայտելու ճանապարհին մեծ աշխատանք է կատարվել, բայց շատ բան այսօր էլ դեռ մնում է չպարզաբանված և դեռ շատ ջանքեր է պահանջելու մեր բանասիրությունից։

Հետագա, առարկայական ծանոթագրություններ կազմելիս օգտագործված են Միքայել Նալբանդյանի երկերի նախորդ, քառահատոր հրատարակության I հատորի կազմող Նշան Մոլրադյանի ծանոթագրությունները, «Հիշատակարանի» նախորդ ծանոթագրությունների վերաբերյալ Սուրեն Շտիկյանի հրապարակած լրացումներից հետևյալ ծանոթագրությունները. Վերստովսկի, Չիկվաիձե, Կ Բոսքո, Ֆրանկլին, Մաքիավելի, Մեսմեր, Չիք հարություն դավանող, լոթեռ, Ֆարմասոն, էֆիմերդե, ինչպես նաև՝ Գամառ Քաթիպայի նամակի, «Արիստակես» ողբերգության անվան, «աբեղայական գրականության» հետ կապված բացատրությունները (տե'ս «Պատմաբանասիրական հանդես», 1979, № 3, էջ 130—134, «Բանբեր Երևանի համալսարանի», 1979, № 3, էջ 169—183)։ «Ստեփան Թական» և «ճա

360