Այս էջը սրբագրված չէ

րող էր հուսահատեցնել հայերին, ուստի «Մեղվի» հոդվածագիրը խորհուրդ է տալիս այդ նուրբ խնդրի մասին արտահայտվել զգուշությամբ, «սրտառուչ և համոզական խոսքերով»,

  • մխիթարել և խրախուսել «հիվանդագին ազգը», որովհետև «մանկությունը սիրում է գըգ-

վանք, սիրում է փափկություն, սիրում է փաղաքշանք» (M> 14, էջ 111)։ Երկրորդ հոդվա- ծում Իսահակյանը ընկերասիրության և հայրենասիրության է կոչում հայերին, նկատի ունենալով, որ հայերից ոմանք, «թեպետ մեծանուն գիտնական», փշոտում ու աղտոտում են ազգի առաջադիմության ճանապարհները (№ 22, էջ 173)։ Իսահակյանի առաջին հոդ¬ վածին հաջորդում է խմբագրի' վերը հիշված հոդվածը, որով Մանդինյան քահանան ազգի անդամներին զգուշացնում էր Նազարյանից և նրա օգնական «ոմն Նալբանդյանցից», որոնք, իբր թե, անարգական խոսքերով սկսել էին պարսավել ողջ ազգությանը (}6 16, էջ 125)։ Նազարյանի մտցրած լեզուն հայտարարելով անպետք, Մանդինյանն, այնուհետև, քննում է Նազարյանի աշխատությունները, վերջում տալով նաև «Հյուսիսափա ղի» գնա¬ հատականը. նրա համոզմունքով' այն էր «...տաղտկացուցիչ մտաց, վշտացուցիշ սրտի, խոսք վատաբանության ազգի և ամբար ինքնահավանության» (էջ 126)։ «Հյոլսիսափայլի» № 4֊ում հրապարակելով «Հիշատակարանի» աոաջին գլուխը, որ¬ տեղ խոսվում էր «Մեղուի» № 16-ի մասին, Նալբանգյչսնլւ, հաշվի առնելով հարցի լրջու¬ թյունը, անհրաժեշտ է գտնում միաժամանակ Մանդինյանի հոդվածը վերլուծել առանձին։ €Հյոլսիսափայլի» միևնույն համարում նա տպագրում է «Նամակ առ հրատարակողը» հոդ¬ վածը, որը բանավիճային պայքարի աոաջին ցայտուն արտահայտություններից էր հայ իրականության մեջ։ Այս հոդվածում նալբանդյանը բացահայտում է Մանդինյանի ժամա¬ նակավրեպ ելակետը, որը նա համարում է լույսի և բանականության դեմ' խավարամտու¬ թյան պատերազմի արտահայտություն։ «Մեղուն» նալբանդյանը դիտում է իբրև հայ իրա¬ կանության մեջ գոյություն ունեցող «խավարապաշտների ընկերության» խոսափողը և բա¬ նավիճա յին խոսքի ընձեռած հնարավորություններով ծիծաղելի վիճակի մեջ է դնում հրա¬ պարակախոսություն խաղացող տգետ քահանային (տես սույն հրատարակության 2-րդ հատորում, էջ 225—228)։ Մանդինյանը չի ուզում տեղի տալ և իր հետագա քայլերով ապացուցում է, որ նրա թերթն, իսկապես, արտահայտում էր մի ամբողջ հոսանքի տրամադրությունները։ Այնու¬ հետև, չորս տարի շա ր ունակ «Մեղու Հայաստանին», «ճռաքաղ» և «Մասյաց աղավնի» պար¬ բերականների դաշնակցությամբ, հետևողական պայքար է ծավալում «Հյուսիսափա յ,ի» դեմ, ջանալով վերջինս կասկածելի դարձնել հոգևոր իշխանությունների և հենց հայ հասա¬ րակության աչքում։ «Մեղուի» էջերում 1858 թ. տպագրված հոդվածներից են Մ. Ւսահակ- յանի' թվով երրորդ, այս անգամ բանավիճային հոդվածը' Նալբանդյանի դեմ («Պատաս¬ խանի կրիտիկային Շահբեգի», Л» 37), Վազար Մարգարյանի երեք հոդվածները («Պ. Ստե- փանոս Նազարյանը և նորա գրավոր վաստակը», № 29, 30, «թանաքննություն», № 36)։ 1858 թվականին են տպագրվում նաև Վահան Արամյանի (Զարմայր Մ սեր յան) երեք նա - մակները' ուղղված «Հյոլսիսափայլի» դեմ (Jfi 24, 25, 35), Թովմաս Դավթյանի հոդվածը' նվիրված աշխարհաբարի նշանակության հարցին (№ 48)։ Ւ*նչ հարցերի շուրջ էին վիճաբանում վերոհիշյալ հոդվածների հեղինակները։ Ւսա֊ հակյանն իր քաղցր-մեղցր հայրենասիրական «հորդորներով» և խրատներով խճճվում է անտրամաբանական դատողությունների և ճոռոմ ոճերի բավիղներում, և Շահբեգի գրչի տակ ընկնում զավեշտական վիճակի մեջ։ Շահրեգին ուղղած նրա պատասխանն արդեն ինքնապաշտպան ական խղճուկ մի խոսք էր, իր աոաջին հոդվածների հարցադրումների վե¬ րաշարադրանքը։ Ուշադրության արժանի միակ դիտողությունն այն էր, թերևս, որ Կոմա 862