Հետագայում այլևայլ պատճառներով դպրոցն ընկնում է ծանր վիճակի մեջ։ Դրությունը բավականաչափ բարելավվում է Պետրոս Շանշյանի տեսչության տարիներին (1851-1857), սակայն Սարգիս Ջալալյանի ծավալած հալածանքների պատճառով նա հրաժարական է տալիս։ Շանշյանի տեսչությանը հաջորդում է Ներսիսյան դպրոցի պատմության անփառունակ մի շրջանը, որին քաջատեղյակ Նալբանդյանը արդեն հնարավոր է համարում այդ դպրոցը խրտվիլակ անվանել։
Ներսիսյան դպրոցի այդ շրջանի իրադարձություններին նալբանդյանը նվիրել է նաև մի աոանձին հոդված, «Հռոմեական նամակը», Ալֆոնզո Ռաթթի ստորագրությամբ (տե՛ս սույն հատորում, էջ 281),
Միայն 1861 թվականից է, որ Մատթեոս կաթողիկոսն ընտրում է նոր հոգաբարձություն, հաստատում նրա ներկայացրած կանոնադրությունը, և դպրոցը պաշտոնապես անվանում Ներսիսյան:
Էջ 21, տ. 3. ...կարդացած կլինիք Լերմոնաովի «Մարգարեն» — Խոսքը Լերմոնտովի «Пророк» բանաստեղծության մասին է։ Այդ բանաստեղծության՝ Նալբանդյանի թարգմանությունը երկար ժամանակ մնացել է անտիպ։ Աոաջին անգամ տպագրվել է «Արշավ» հանդեսում (Թբիլիսի, 1340, № 3)։ «Մարգարեի» թարգմանության տպագրության հանգամանքների մասին տե՛ս սույն հրատարակության աոաջին հատորում (էջ 420—422)։
էջ 22, տ. 11. ...մյուս նորա գործը «Շարք կաթողիկոսաց» անունով—Հովհաննես Դրասխանակերտցու վերոհիշյալ աշխատությունը Նալբանդյանը սխալմամբ վերագրել է Խորենացուն։
տ. 12. ...Կարդացեք Ղազար Փարպեցու «Նամակը» — Տե՛ս Ղազարայ Փարպեցւոյ թուղթ աո Վահան տէրն Մամիկոնէից.
Ի լոյս ընծայեաց Մկրտիչ էմին տեսուչ Լազարեան ճեմարանի Արևելեան լեզուաց։ Մոսկվա, ՚ի տպարանի Վլադիմիրայ Գոտիէ, 1853, էջ 1—68։ Տե՛ս նաև այս հրատարակության 4-րդ հատորը։
տ. 16—17. ...մոտենում են նորա խնկելի ոոկրներին և Հանելով գերեզմանից թափում են ջրի մեջ-Նալբանդյանը հենվելով Փարպեցու «Թղթի» վրա և կրկնելով ժամանակի բանասերներին, իր մի քանի աշխատություններում հիշատակում է այն փաստը, որ հոգևորականները ձեռնամերձ են եղել Մովսես Խորենացու աճյունին և նրա ոսկորները հանելով գերեզմանից, թափել են գետը։ Սակայն, սկսած 1890-ական թվականներից, Միաբանի (Գալուստ Տեր-Մկրտչյան) և Նորայր Բյուզանդացու հոդվածներում աստիճանաբար հերքվեք այդ տեսակետը, իսկ Ստ. Մալխասյանցը որոշակիորեն հանգեց այն եզրակացության, որ «բացեիբաց պետք է հրաժարվել այն սխալ ենթադրությունից, թե ոսկորները գերեզմանից հանելու տեղեկությունը Խորենացուն է վերաբերում»։ (Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Երևան, 1940, էջ XXII)։ Այդ մասին նա տալիս է հետևյալ բացատրությունը. «Ղ. Փարպեցու «թղթում» Խորենացու մահվան հիշատակությունից հետո, ձեռագրում մի թուղթ է ընկած․ ընդմիջումից հետո «թուղթը» շարունակում է թվարկել աբեղաների կողմից հալածանքների ենթարկված ուրիշ անձեր, որոնցից մեկի (որի անունը կորած թղթի մեջ է եղել) ոսկորները գերազմանից հանել են և գետը թափել» (Ստ. Մալխասյանց, Խորենացու առեղծվածի շուրջը, Երևան, 1940, էջ 140)։
էջ 23, տ. 1. ...հնարել է Բենիամին Ֆրանկլինը-Շանթարգելի գյուտի հեղինակ Ֆրանկ- լինը մինչև 1860-ական թթ. հայ իրականության մեջ գերազանցապես ներկայացվում էր որպես սրբակենցաղ բարոյախոս («Շտեմարան», 1822, № 17, «Բազմավեպ», 1844, № 24), որպես աստվածահաճո վարք ու բարքի ջատագով («Բազմավեպ», 1845, № 11, «Մեղու», 1856, № 15) և այլն։