Այս էջը սրբագրված չէ

տրոնք նյութապես և բարոյապես օժանդակել են իր հրատարակությանը։ Ի թքքէս այլ անձանց, նա հիշում է և հետևյալ անունը, «հալաթյանց' տ. Բախշի Կիրակռսյան, ս,փխ՛ր¬ վեցի, վաճառական, ի Մոսկոլա» (տես сՆոր քնար Հայաստանի», տետրակ Բ., Մոսկվա, 1859, էջ 151)։ Էջ 37, տ. 20. ...ունիմ երկու հարյուր ութսուն բարեկամ—Ակնարկում է «Հյուսիսա- յիայլի» բաժանորդներին, որոնց թիվը տարվա վերջում հասավ 296-ի։ Էջ 39, տ. 31. ...ղու մի էֆիմերդեն աււնուս ձեոքղ—«էֆիմերիս» հունարեն բառ է, որ նշանակում է «օրագրություն»: Ալեքսանդր Մակեդոնացու և Հուլիոս Կեսարի ժամա¬ նակներում ռազմական իրադարձություններն արձանագրող այս օրագիրը հետագայում ծան¬ րաբեռնվում է զանազան տոմարագիտական, բժշկական, ա и տղա բաշխական և այլ տե¬ ղեկություններով։ XIII դարում այդ ժողովածուն թափանցում է Հայաստան* «էֆիմեր¬ դին» անվամբ (ժողովրդական ձևը' «էֆեմերդի» կամ «Եփրեմվերդի») ։ Առաջին անգամ տպագրվել է Վենետիկում, 1748 թ.։ XVIII և հատկապես XIX գաբերում էֆիմերգեն կորց¬ նում է իր գիտապատմական հեղինակությունը և դաոնում գրբացների, հեքիմների և հմայաբոլյժների ձեռնարկ։ Դեռևս 1857 թ. «Թափառական հրեա» վեպի թարգմանության ա ռաջա բան ում Մ. Նալ- յբանդյանը, խոսելով հայ գրականության աղքատության մասին, ի թիվս այլ անարժեք հրատարակությունների, հիշատակում է և էֆիմերգեն։ Այն դասելով «տխուր մատենա¬ գրության» կարգը, Նալբանդյանը գրում է. «Եվ ի՞նչպես կարելի է պահանջել, որ ժո¬ ղովուրդը ընթացք տա այսպիսի մատենագրության, ընդունի նորան սիրով սեղանով» (Մ. Նալբանդյան, սույն հրատարակության հ. II, 1980, էջ 76)՛. Մեկ տարի անց, իր «Մինին խոսք, մյուսին հարսն» վեպում Նալբանդյանը էֆիմեր¬ ղեն համարում է «խաբեբայական և հիմար գիրք», որի խորհուրդն է «մարդ խաբել և հիմարացնել» (Մ. Նալբանդյան, սույն հրատարակության հ. I, էջ 166)։ Այդ պարզունակ, ոչ գիտական ժողովածուները և իր ժամանակի օրացույցները քըն- նադատելով, նալբանդյանը ծրագրել էր ստեղծել իր օրացույցը, որի հրատարակության վերաբերյալ 1859 թ. հայտարարություն է հրապարակվում <րՀյուսիսափայլում» (М 5, էջ 421)։ Այդ օրացույցի որևէ օրինակը, սակայն, առ այսօր չի հայտնաբերվել (տե'ս 1). Դարոնյան, Միքայել Նալբանդյան, կյանքը և գործունեությունը, 1979, էջ 76)։ Էջ 40, տ. 7. Դուք բոլորովին դարձել եք Լոթեո.— Լութերական բառի ժողովրդական աղճատված ձևը։ Լութերականությունը հայ իրականություն է թափանցել 1800-ական թվա¬ կաններից։ Դրա կողմնակիցները գտնում էին, որ հայկական հնադարյան եկեղեցին ունի ծեսևր ու եկեղեցական սովորույթներ, որոնք ետ են մնացել ժամանակի պահանջներից և, հետևաբար, արգելակում են նրան' ավելի մոտիկից շփվելու ժողովրդի հետ։ Այստե¬ ղից էլ առաջ էր քաշվում հայկական եկեղեցին որոշ բարեփոխումների ենթարկելու պա¬ հանջը, որի ջատագովներից էին և' Ատ. Նազարյանը, և' Մ. Նալբանդյանը։ տ. 7. Դուք բոլորովին դարձել եք... ֆարմասոն ասեմ—Ֆարմասոն — ֆրանկմասոն քառի աղճատված ձևը. մասոնականության հետևող։ Բառացի նշանակում է՝ «ազատ աղ¬ յուսագործներ»։ սևավորվել է Անգլիայում' XVIII գարի սկզբում, իբրև քարագործ բան¬ վորների կամավոր ընկերություն* Կազմակերպական ձևը փոխառնված էր քարագործ բանվորների միջնադարյան ցեխային միություններից, որոնք ունեին իրենց ընդհանուր .կանոնադրությունը և իրենց առանձին հավաքատեղին (լոժ)։ Մասոնականությունը հան¬ դես էր գալիս մարդկանց բարոյական ինքնակատարելագործման, եղբայրական սիրո սկզբունքով նրանց միավորելու քարոզներով։ Շուտով այդ շարժումը տարածվում է ամ- 372