աշխարհում։ XVIII դարի 30-ական թթ. թափանցում է Ռուսաստան, այնուհետև, XIX դարում՝ Թուրքիա, Կոստանդնուպոլսի և Զմյուռնիայի հայկական հասարակության մեջ։
Հայ մասոնական կազմակերպության աչքի ընկնող անդամներից է Հարություն Սվաճյանը, որի միջոցով, Նալբանդյանը Կ. Պոլսում, հավանաբար, ծանոթանում է տեղի հայ ֆրա-մասոնների հետ։
Մասոնականության ծրագրի մարդասիրական, անմեղ նկարագիրը տարբեր ժամանակներում հնարավորություն է տվել քաղաքական, հասարակական որոշ գործիչների՝ ստեղծելու իրենց մասոնական լոժերը և դրանք օգտագործելու լուսավորական գործի ծավալման կամ քաղաքական նպատակներով։
տ. 8. ...չիք Հարություն դավանող ասեմ - Գիտափիլիսոփայական ուղղություն, որը ձևավորվում է Եվրոպայում XIX դարի սկզբում և որը ժխտում էր Քրիստոսի հարության աստվածաշնչյան լեգենդը։ Սկզբում առաջ է քաշվում այն տեսակետը, որն առհասարակ մերժում էր հարության պատմությունը։ Սրան հաջորդում է երկրորդ տեսակետը՝ Քրիստոսի լեթարգիական քնի և աշակերտների օգնությամբ գերեզմանից նրա դուրս գալու մասին։ Նալբանդյանի ժամանակ մեծ տարածում է ստանում Դ. Շտրաուսի տեսությունը, ըստ որի Քրիստոսը հասարակ մահկանացու էր և թաղվելուց հետո չէր կարող հարություն առնել։
Էջ 43, տ. 5. - Գիրսաս է այդ բրամինապետի անունը - Ջալայան Սարգիս եպիսկոպոսի անվան անոգրամը։ Եկեղեցական ռեակցիոն գործիչ (1810-1879)։ 1851-1853 թթ. Ներսես Աշտարակեցու կարգադրությամբ, որպես լիազոր քննիչ, մասնակցում է Գ․ Պատկանյանի և Մ. Նալբանդյանի դեմ հարուցված գործերի քննությանը։ 1857 թ. դառնում է Վրաստանի թեմի առաջնորդ և համառ պայքար ծավալում ազգային-պահպանողական գործիչների և մասնավորապես Պետրոս Շանշյանի դեմ։ Վերջինս հարկադրված է լինում հրաժարական տալ Ներսիսյան դպրոցի տեսչի պաշտոնից։ Իր հետադեմ գործունեությամբ Ս. Ջալալյանը առաջացնում է ժամանակի Կովկասի հայ հասարակության անբավականությունը, թողնում է առաջնորդությունը և մենանում Սանահնի վանքում։ Հետագայում իբրև թեմակալ առաջնորդ աշխատում է Ղարաբաղի և Ատրպատականի թեմերում։
տ. 27. ...նորերումս ձեոքերը ներկեց մի ծերանու արյունով - 1857 թ. փետրվարին Ներսես Աշտարակեցու հանկարծամահ լինելու կապակցությամբ Թիֆլիսի մտավորականության շրջանում տարածվում է այն կարծիքը, թե կաթողիկոսին թունավորել է Սարգիս Քալալյանը։ Այդ կասկածն, իհարկե, հիմնազուրկ էր։ Ավելի ուշ, 1867 թ. հունիսի 6-ին Կովկասյան փոխարքայության գլխավոր վարչության պետին ուղղած մի դիմումի մեջ այդ հարցի մասին Ս․ Ջալալյանը գրում է. «Մի կողմից տեսնելով, որ անհնարին է վարկաբեկել ինձ ժողովրդի աչքում, մյուս կողմից նկատելով հասարակության մեջ պատվավոր տեղ գրավող անձանց նվիրվածությունը և կառավարության հատուկ ուշադրությունը դեպի ինձ, նրանք զայրացան և վախենալով, որ այդ լավ նշանների ազդեցության տակ ես միշտ էլ ի վիճակի կլինեմ հակազդել նրանց դիտավորություններին, նրանք վերջապես վճռեցին ամենաանխիղճ արարքը գործել՝ ինձ բարոյապես սպանելու նպատակով և դրանով ստիպելու ինձ հեռանալ ասպարեզից և թողնել դպրոցը նրանց կամայականությանը. լուր տարածեցին, որ կառավարության հրամանով ես ձեռք եմ բարձրացրել Ներսեսի կյանքի վրա, և առաջինը հանդգնել է այդ լուրը մամուլին հանձնել նույն Նալբանդովը, այդ ժամանակ Մոսկվայում հրատարակվող «Հյուսիսափայլ» ամսագրում, բայց վախենալով արդարադատության հետապնդումներից, տեղափոխել է իմ անվան աոաջին տառերը և Սարգսի փոխարեն գրել է «Գիրսաս, ըստ որում մասնավոր նամակներով՝