Այս էջը սրբագրված է

149—153, Ա. Իննիկյան, Միքայել Նալբանդյանի կյանքի և գործունեության տարեգրությունը, 19Տ0, էջ 323—325, Ս. Շաիկյան, Լրացումներ Նալբանդյանի «Հիշատակարանի* ծանոթագրություններին, «Բանբեր Երևանի համալսարանիս, 1979, MS 3, էջ 181 )։

Չբացահայտված է մնում Շահբեգի նամակում եղած ակնարկը անգլիացի «քաջ երկրաչափի» մասին։

տ. 13—14. «Տրովատորի» ուվերտյուրը զմայլեցնում էր — Խոսքը վերաբերում է իտալական նշանավոր կոմպոզիտոր Զոլզեպպե Վերդիի «Տրուբադուրս օպերային։ Նալբանդյանի խորհրդով' նրա մտերիմ ընկեր Հ. Սահրադյանը թարգմանել է «Տրովատորըս, որը Լույս է տեսել Պետերբոլրգում, 1864 թ.։ Գրականության և արվեստի թանգարանում պահպանվում է այդ գործի նալբանդյանին ընծայաբերված օրինակը Սահրադյանի մակագրությամբ։

Էջ 90, տ. 4 — 5. ...որի լեզու պանծալի և սսւոյզ յոդանալով ճեմարանին վերանաթեան—Տե'ս Մովսես Խորենացու, Պատմոլթիւն հայոց, գիրք Գ, ԿԱ։ Բնագրում' с’Л լեզու պանծալի, ի ստույգ օդանալ ճեմարանին վերաբանոլթեանս։

էջ 92, տ. 3—4. ...աշակերտ հեղգ աո. ուսումն և փույթ աո ի վարդապետել, նաիւ քան զաեսութիւնն աստվածաըան—Տե'ս Մովսես հուրենացի, Պատմություն հայոց, գիրք Գ, ԿԸ։ Բնագրում' «Աշակերտը հեղգք աո ուսումն և փոյթք առ ի վարդապետել, որք նախ քան զտեսոլթիւնն աստոլածաբանքս:

Էջ 93, տ. 14 —16. «Եթէ զլեզուս մարդկան խօսիցիմ... որ ղողանջեն և այլն»-Ար Կորընթացիս, Ա, ԺԳ, 1։ տ. 16. «.միյասմանս օտարոտիս և պէսպէսս դանդաշիք»—Առ Եբրայեցիս, ԺԳ։
էջ 94, տ. 5. ...պ. Գյամայի կոմս Ֆենիքսի նման — Խոսքը կոմս Զոլզեպպե Բալզամո Կալիոստրի մասին է (1743—1795), որը հայտնի էր նաև կոմս Ֆենիքս անունով։ Կալիոստրը իտալացի բախտախնդիր էր, մասնագիտությամբ բժիշկ. հետևելով Մեսմերի մեթոդին, նա հիվանդներին փորձում էր բուժել արևի և լուսնի ճառագայթների միջոցով։
Կալիոստրը երկար տարիներ շրջագայել է Արևելքում և Արևմտյան Եվրոպայի երկրներում, 1785-ին հաստատվել է Փարիզում, որտեղ կարճ ժամանակում մեծ հաջողությունների է հասել Լյոլդովիկոս XVI-ի արքունիքում։ Հարել է ֆրանկ-մասոնական շարժմանը։ Վարկաբեկվել է պալատում և 1786 թ. արտաքսվել Ֆրանսիայից։ Ինկվիզիցիոն դատարանի որոշմամբ Կալիոստրը 1791 թ. դատապարտվել է մահվան, ապա դատավճիռը փոխարինվել է ցմահ բանտարկությամբ։
Իբրև գեղարվեստական կերպար կոմս Ֆենիքսը գործում է Ալեքսանդր Դյումա հոր «Մի բժշկի հիշողություններս, «Կոմսուհի Շարնիս, «Թագուհու մանյակս վեպերում։ Ի դեպ, «Թագուհու մանյակը» վեպի ֆրանսերեն հրատարակությունը (1850, Բրյուսել), պահվում է Նալբանդյանի անձնական գրադարանում։
տ. 5—6. ...ամենայն այն գուշակում է գործ դնելով Մեսմերի արվեստը — Ֆրեդերիկ — Անտուան Մեսմեր (1734 —1815), գերմանացի բժիշկ, որի «Մոլորակների կայունության մասին» աշխատությունը մեծ աղմուկ է հանում։ Մեսմերն ապացուցում էր, որ տիեզերքի մոլորակները, և, մանավանդ, արևն ու լուսինը ուղղակիորեն ներգործում էն կենդանի արարածների և, առաջին հերթին, մարդու նյարդային համակարգի վրա, առաջացնելով զանազան «մագնիսական գրգիռներ»։ Այդ գրգիռները կանոնավորելու և ղեկավարելու շնորհիվ, ըստ Մեսմերի, հնարավոր էր դառնում բուժել մինչ այդ անբուժելի համարվող մի շարք հիվանդություններ։
Իր գյուտը մասսայականացնելու նպատակով Մեսմերը 1778 թ. Վիեննայից փոխադրվում