Այս էջը սրբագրված է

Այս օր հայոց ազգ կգրե համարձակ, Այս օրին կտա հայ ազգ յուր պսակ, Խմե՛նք, եղբա՝րք իմ, Խմե՝նք թաս կենաց, Բոկալները լի Մեր ազգի կենաց։

(Տե՛ս «Մեղու Հայաստանի», 1859, № 10, էջ 74)։

Ի դեպ, «Հյուսիսափայլի» 1858 թ. 4-րդ համարում Ատեփանեն տպագրում է ֆրանսերենից թարգմանված «Հայ Մեհի Կանտիմիր» պատմվածքը, որը նա նվիրել էր «իր հայրախնամ եղբորը՝ Միքայել Ստեփանյանցին»։

Էջ 109. տ. 15. եղերերգությունը «Արիստակես» անվանված, ձևացնում էր Ներսես Մեծը (Պարթևը)—թեև նալբանդյանը ուսանողների բեմադրած առաջին պիեսն անվանում է «Արիստակես», իրականում Սարգիս Վանանդեցին նման խորագրով պիես չի գրել։ Նալբանդյանի և «ճռաքաղի» հոդվածագիր Խազանճյանի հոդվածներում բերված պիեսի բովանդակության շարադրանքից երևում է, որ Մոսկվայի ուսանողները բեմադրել են զմյուռնահայ դրամատուրգ Սարգիս Վանանդեցու «Սուրբ ներսես կամ Հայաստանի բարերար» գրաբար ողբերգությունը (Փարիզ, 1858)։

Այն վերամշակել էր Նիկողայոս Փուղինյանը, որը գրաբար լեզուն փոխել էր աշխարհարարի և անվանումը՝ «Սուրբ ներսես կամ Հայաստանի բարերար»՝դարձրել «Արիստակես»։

Էջ 110, տ. 19. ...Թեոդորոս եսայան Խատամյանցի «Խնդա այսօր Հայաստան» երգը- Թեոդորոս Խատամյանը ծնվել է ղարասու-բազարում։Ավարտել է նախ Լազարյան ճեմարանը, ապա Մոսկվայի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ «Մուխայք Արարատեան» ժողովածուում տպագրվել են նրա վեց բանաստեղծությունները։ Նոր նախիջեվանում լայն տարածում է գտել Խատամյանի «Խնդա այսօր Հայաստան» երգը, գրված' Երևանի գրավման առիթով։ 30-ական թթ. վերջին նախիջևանի հասարակության կողմից Խատամյանը հրավիրվում է իբրև տեղի դպրոցի ուսուցիչ․ նրա աշակերտներն են եղել Կ. Հայրապետյանը և սրա հասակակիցները։ «Խատամյանի և Սերովբե վարժապետի գալը մի մեծ դարագլուխ է եղել նախիջևանցոց համար»,— գրում է Ե. Շահազիզը («նոր նախիջևանի ուսումնարանական գործի անցյալը», նոր նախիջևան, 1894, էջ 27)։

Ինչպես երևում է նալբանդյանի վկայությունից, Խատամյանը Ս. Տիգրանյանի հետ նշանակալից դեր է կատարել դպրոցական թատրոն կազմակերպելու գործում։

տ. 22. ...պ. Տիգրանյանցը քանի անգամ պատճառ տվեցին ...մայրենի լեզվով- Տիգրանյան Սարգիս (1812—1873). Նորնախիջևանցի, մանկավարժ, թատերական տեսարան, հասարակական գործիչ։ Սովորել է Լազարյան ճեմարանում, ապա Վ. Գ. Բելինսկու հետ միաժամանակ' Մոսկվայի համալսարանում։ 1835 թ. համալսարանն ավարտելուց հետո մեկնել է նոր նախիջևան և ստացել ուսուցչի պաշտոն։ Հետագայում մանկավարժական աշխատանք է կատարել Սիմֆերոպոլում. եղել է Թեոդոսիայի Խալիրյան վարժարանի տեսուչը (1858—1870 թթ․)։ նոր նախիջևանում իր հայրենակից և համալսարանական դասընկեր Թ. Խատամյանի հետ, աշակերտության ուժերով, կազմակերպել է թատերական ներկայացումներ։

Տիգրանյանի աոաջին բանաստեղծությունները տպագրվել են «Մուզայք Արարատեան » (1829), ապա «Քնար հայկական» (1868) ժողովածուներում։