Այս էջը սրբագրված է

միջոցով: Հատկանշական է, որ այդ պայքարի ճակատում եթե Մսեր Մսերյանը գլխավորում էր կրոնական դոգմատիկ վեճերը, ապա նրա որդին հանդես էր գալիս ժամանակի հասարակական կյանքի հետ կապված տարբեր հարցերի քննարկումներով։

Այսպես, Մսեր Մսերյանը «Ջննութիւնք հրատարակեալ գրուածոց Ստեփանոսի Նազարեանց տոքթորի արևելեան լեզվագիտութեան» հոդվածում ամենասխոլաստիկ մեթոդներով քննադատում է «Վարդապետարան կրոնի» աշխատությունը, ցույց տալիս այդ գրքի կարծեցյալ ժամանակագրական և պատմական սխալները, «անհարազատ բառերն» ու անճիշտ կարծիքները։ Քայլ առ քայլ հետապնդելով Նազարյանին, Մսերյանը նրան մեղադրում է աստվածաշնչյան դոգմաների «կամայական» մեկնաբանությունների համար (տե՛ս «ճռաքաղ», 1859, № 5, էջ 174 — 182 և № 11, էջ 374—378):

1858 թվականի երկրորդ համարում, երբ արդեն հրապարակի վրա էր «Հյուսիսափայլի» առաջին տետրակը, Զարմայր Մսերյանը տպագրում է «խորհրդածութիւն ի վերայ ազդասիրութեան» հոդվածը և ձայնակցելով Մ. Իսահակյանին, անուղղակիորեն բանավիճում է «Հյուսիսափայլի» հրապարակախոսների հետ։ Ըստ հոդվածագրի, աշխարհի բոլոր բարիքները բխում են ազգասիրությունից, իսկ թշվառությունների աղբյուր է ազգատեցությունը։ Հայերի մեջ նա մատնացույց է անում «թուլամիտք և անհամախոսք» գործիչների, որոնք անարգում են ազգը, այն դեպքում, երբ անհրաժեշտ է սիրել և բարձրացնել նրան։ Այս միտքը Զարմայրը բանաձևում է Իսահակյանի ոգով. «որպէս զաւակ բարի ջանայ զպակասոլթիւնս ծնողաց իւրոց ծածկել, նոյնպէս և ամենայն ոք պարտական է խոհեմութեամբ ծածկել զպակասութիւնս ազգին իւրոյ, մանավանդ յօտար ազգաց միջի» («ճռաքաղ», 1858, № 2, էջ 10)։

Այնուհետև, 1859-ին, Զ. Մսերյանը հատուկ ուշադրություն է նվիրում Ստ. Պալասանյանի հոդվածին, տպագրված «Մեղուի» 10֊րդ համարում («Հյուսիսափայլ» օրագրին 11-րդ համարին մեջ տպված պ. Նալբանդյանցի նամակին վրա դիտողությունք»)։ Զ. Մսերյանն այն միտքն է հայտնում, որ Պալասանյանի հոդվածի նման պատասխանները շատ են պետք հայերին։ Նոր Նախիջևանի եկեղեցական գումարների վերաբերյալ Նալբանդյանի բերած թվերը կարող են ապակողմնորոշել ընթերցողներին, ուստի ամեն սք, ով գրիչ ունի ձեռքին, պարտավոր է հերքել նման «Հանդուգն ստախոսությունը» և մաքրել պատկառելի անձանց պատիվը։

Զարմայր Մսերյանը տարբեր առիթներով ևս խայթում և խոցում է «Հյուսիսափայլը», հայտարարում, որ նրա էջերում, բացի էժանագին երգիծական պատկերներից ու մանրալուրերից, ոչինչ չկա։ Ինչ վերաբերում է թարգմանական վեպերին, ապա, ըստ նրա, դրանք չեն կարդացվում, որովհետև «այսպիսի բաներ տպելու ժամանակն ոուսիաբնակ հայերի համար՝ դեռ հասած չէ՛»։ Նրա կարծիքով՝ բնագիտական հոդվածները նույնպես «կարողանալու չե՛ն մեծ օգուտ տալ ազգին, որովհետև ընթերցողաց շատերին (չեմ ասում ուսումնականներին) բաց ի լեզվի այլատարազութենեն՝ նյութքն ևս անհասկանալի են գլխովին։ նախ և առաջ հա՛րկ է պատրաստել ընթերցողներ, հասուցանել զնոսա ա՛յն աստիճանին, որ կարողանան հասկանալ, և ապա գրել, տպել և հրատարակել» (Մաշտոցի անվան Մատենադարան, Մսերյանների արխիվ, թղթ. 192, վավ, 123)։ Նման դատողությունները երևում են և 1861 թ. հունվարի 1-ի «Մտածութիւն տարեմտի օրում» խոսքի մեջ, «Հայկազնյան տարեգիր» օրագրություններում և այլն։ «Հյուսիսափայլը», Զարմայրի խորին համոզմունքով, խախտում էր «ազգային պատմության հիմուքը», ուստի ինքն իր հոդվածներով՝ «Իբրև վահան լինելով», պաշտպանում էր «ո՛չ յուր անծը