պ․ Շամիլը յուր Խալիլ Նայիբին մին հոգոց ասե» (Մ. Նալբանդյան, ԵԼժ, Հ. IV, թող պ. էջ 61),
էջ 120, տ. 5. ...մեր չիք նզովյալ Սարգիս Բուխարացու ձեռքով—Սարգիս Բուխարացի կամ Սարգիս Բխիրա, Արիանոսի աղանդին հետևող հայ կրոնավոր, Սինա անապատից, Ըստ ավանդության, սա ծանոթացրեց Մուհամմեդին իր նոր ուսմունքի հետ։(Հմմտ. «Պատմութիւն Հայոց արարեալ Կիրակոս վարդապետի Գանձակեցւոյ», Թիֆլիս, 1909, էջ 55։ Հմմտ․ նաև՝ Մ. Նալբանդյան, ԵԼԺ, Հ. III, էջ 481)։
Էջ 121, տ. 11-13. Ես ծնած էի սուննաթ, բայց... ընդունել էի այդ վարդապետությունը-Շամիլի կրոնափոխությունը նկարագրելով, Նալրանդյանը նկատի ունի Այվազովս- կուն, որը մկրտվել էր հայ լուսավորչական եկեղեցու կարգով։ Գնալով Վենետիկ, Մխիթարյանների մոտ ուսումնառության, նա 1834 թ. կաթոլիկություն էր ընդունել և հանդես էր գալիս այդ դավանությունը փառաբանող գործերով։ Քաղաքական֊հասարակական, ինչպես և անձնական մի շարք պատճառներով, 1855 թ. Այվազովսկին հրաժարվելով կաթո- լիկոլթյունից կրկին վերադառնում է հայ լուսավորչական եկեղեցու գիրկը և այս անգամ էլ հանդես է գալիս կաթոլիկության և դրա հիմնական սկզբունքների դեմ։
Էջ 123, տ. 6—7. ...պաշտեցին, այս է բանականության աստվածը ասելով—Հմմտ. «Սոս և Վարդիթերի» կրիտիկայի ծանոթագրություններից մեկի այն հատվածի հետ, ուր, ծաղրելով «փարիսական կրոնամոլությամբ քրիստոնեության անունով» կատարվող անմաքուր գործերը, նալբանդյանը գրում է. «...Թեթևաբարո կինը, պչրելով և «անվերարկու ծանակությամբ» Նոտրր֊Դամի սեղանի վրա կանգնած, ընդունեց ամբոխի երկրպագությունը...»։ (տե՛ս Մ. Նալբանդյան, ԵԼժ, Հ. 111, էջ 135)։ տ. 34 — 35. Իմ որդին Պետերթուրդում կրթված լինելով—Բրդի ասելով[' նալբանդ- յանն ակնարկում է Գ. Այվազովսկոլ եղբորը' հռչակավոր ծովանկարիչ Հ. Այվազովսկուն։ Էջ 128, տ. 29—31. Ես անեի նորա կտակը, և ամեն օր և ամեն ժամ կարդալով նորան, ասես թե մասոնում էի իմ ցավերը — Նալբանդյանի «Հիշատակարանիյ> այլաբանական հատվածներից առավել բարդություն է ներկայացնում այս հատվածը, սրտեղ Շահբեգին երազում ներկայանում է մի անծանոթ երիտասարդ իր խորհրդավոր պատմությամբ։ Ինչ¬ պես պարզվում է նրանց երկխոսությունից, երիտասարդը հայ է, որդի «մի անբախտ ազգի, որ երբեմն ունեցել է յուր քաղաքականությունը, յուր հողը, օրենքը, սուրը և դրո¬ շակը։ Ար այս րոպեիս բևեռից մինչև բևեռ ցրված աշխարհի երեսին գտանվոլմ է խղճալի վիճակի մեջ, դերի և ստրուկ խավար նախապաշարմունքների և ամենևին անհոգ լուսավո¬ րության մասին» (տե'ս սույն հատորում, էջ 130)։ Երիտասարդը տառապում է մի անբացատրելի հիվանդությամբ, շատ զգայուն է, շա¬ րունակ հուզվում է կամ արտասվում... Պարզվում է, որ նա ունեցել է մի զորավոր կտակ, ստացած հենց իրենից փրկչից, և այդ կտակը մշտապես մխիթարել է իրեն։ Սակայն, ինչ-որ «նախանձոտ մարդիկ» նրա ձեռքից խլել են կտակը, դրա փոխարեն տալով նրան' «հազար կարկատաններով կցկցած» պատառոտուն հանդերձների մի կապոց։ Մենք կարծում ենք, որ կտակի հետ կապված պատմությունը ինչ-որ առնչություն ունի ոուս-պարսկական պատերազմի շրջանում Ներսես Աշտարակեցոլ և Պասկևիչի միջև տեղի ունեցած անպաշտոն բանակցությունների հետ։ Հայտնի է, Ներսես արքեպիսկոպոսի հայ¬ րենասիրական բուռն գործունեությունը 1826—1828 թթ. ռուս֊պարսկական պատերազմի շրջանում և հայ կամավորական գնդերի մասնակցությունը արևելյան Հայաստանը պարս¬ կական բռնապետական լծից ազատագրելու գործում։ Ազատագրված հայկական հողում, որը Նիկոլայ 1-ի հրամանով «Հայոց աշխարհ» անունն է ստանում, ստեղծվում է «ժամա¬ 391