Այս էջը սրբագրված է

րիարքին է ուղարկում իր դավանության և հպատակության մասին կազմած հայտարարությանը։ Այս օրերին Գ. Այվազովսկին Թեոդոսիայում բացում է իր դպրոցը և գլխովին նվիրվում նրա գործունեությանը։

Քանի որ Հայկազնյան վարժարանի ծախքերը հիմնականում ընկած էին Կ. Պոլսի հայության վրա, Թեոդորյանր Տատյան Պողոսի հրավերով 1858-ին գալիս է Կ. Պոլիս Այստեղ նա կրկին համոզվում է, որ Կ. Պոլսի հայ համայնքը իրենց մշտական դրամական օգնություն տալ չի կարող, ուստի իր հույսերը կապում է նորընտիր Մատթեոս կաթողիկոսի հետ։ Վերջինս սիրով խոստանում է վարժարանի ապագան հոգալ իր կաթողիկոսական իշխանությամբ։

1858-ի դեկտեմբերին Կ. Պոլիս են հասնում նորընտիր կաթողիկոսի պատվիրակները. Այնուհետև ամիսներ շարունակ Կ. Պոլսում տեղի են ունենում ճաշկերույթներ, հրավերքներ, տոնախմբություններ, պաշտոնական փոխայցելություններ... 1859-ի հունիսին միայն կաթողիկոսն իր մեծաքանակ շքախմբով ճանապարհվում է Ռուսաստան, իր հետ տանելով նաև Ս. Թեոդորյանին։ Վերջինս հույս ուներ Ռուսաստանում լուծել տալու իրենց հուզող հարցերը, բայց այստեղ նույնպես շարունակվում էին անհոգ և անվերջանալի տոնախմբությունները... Կաթողիկոսը բավարարված լինելով Կ. Պոլիս և Երուսաղեմ ուղարկած իր մի քանի շրջաբերականներով, այլևս չի անդրադառնում Փարիզի վարժարանի հարցին։

Սարգիս Թեոդորյանր էջմիածնում և Թիֆլիսում 10 ամիս թափառելուց հետո, 1860-ի հուլիսին վերադառնում է Փարիզ։ Այվազովսկու հրավերով Խորեն Գալֆայանն արդեն մեկնել էր Թևոդոսիա և պաշտոնավարում էր Խալիբյան դպրոցում, իսկ Հայկազնյան վարժարանը Կ. Պոլսի պատրիարքի հրամանով 1859-ի վերջին փակվել էր արդեն։


Մոլրադյան և Հայկազնյան վարժարանների պատմությանը նվիրված իր քառահատոր՛ աշխատության մեջ Ս. Թեոդորյանր դպրոցի անհաջողությունների համար մեղադրում է բոլորին' և՛ արևմտահայերին, և՛ ռուսահայերին, և' իր գործակիցներին։ ճշմարտությունն այն էր սակայն, ինչ գրում է Նալբանդյանը. «Պետք էր մի փոքր ավելի շրջանկատ լինել այսպիսի ծանրակշիռ գործերում... Որովհետև ընդդեմ է առողջ բանականության որևիցե գործ սկսանել առանց մի հաստատ հիմք ունենալու, այս պատճառով ևս ազգային դպրոցը, որպես արդյունք մի պատահական կայծի, առանց որևիցե ապահովության, այս րոպեում» գտանվում է նեղության մեջ դրամական մասին» (տե'ս սույն հատորում, էջ 151)։ Այս դպրոցի առիթով էլ նալբանդյանը մեկ անգամ ևս շարադրում է ազգային դպրոց հիմնադրելու առաջնահերթ խնդիրները։


Էջ 153, տ. 4—5. ...«Les Harmonies» մակագրով տաաղերգութենների հայ թարգմանությունը հին լեզվով—Տե՛ս «Դաշնակք լամարթինեայ», թարգմ. Խորեն վ. Գալֆայան, Փարիզ, տպագր. Արամյան, 1859։


տ. 23—24. ...Լամարթինի գործերը աոաջին հարկավոր բաները չեն—Լամարթին Ալֆոնս Մարի Լոլի դե (1790—1869) ֆրանսիացի ռոմանտիկ բանաստեղծ, պատմաբան, քաղաքական գործիչ։ 1848 թ. հեղափոխության շրջանում՝ արտաքին գործերի մինիստր,- ժամանակավոր կառավարության փաստական ղեկավար։ Նա նախապատրաստում է Փարիզի պրոլետարիատի հունիսյան ապստամբության ճնշումը և իր անգործունեությամբ նպաստում հանրապետության անկմանը։ 1848 թ. դեկտեմբերին ձախողվելով պրեզիդենտական ընտրություններում, հետագայում զբաղվում է պատմագիտական աշխատանքներով։ 1852 թ. դեկտեմբերի 2-ի հեղաշրջումից հետո Լամարթինը մեկուսացվում է քաղաքական ասպարեզից և ենթարկվում Լուի բոնապարտի հալածանքներին։

Մ. Նալբանդյանը Փարիզում ծանոթանալով Խորեն Գալֆայանի թարգմանությամբ