Այս էջը սրբագրված է

Նույն թվականին Հրանտ Ասատուրը գրում է, թե Խաչատուր Միսաքյանն ու ճանիկ Արամյանը հրատարակեցին «Ընդունելություն Ընծայի» գրքույկը, որ զավեշտական առաջին հրատարակությունը կերևա հայոց մեջ» (Հր. Ասատուր, Կ. Պոլսո հայերը և իրենց պատրիարքները, «Ընդարձակ օրացույց Ազգային հիվանդանոցի», Կ. Պոլիս, 1901, (♦ 256),

Այս տեսակետները, ինչպես ասացինք, հայտնվել են 1901 թվականին,դրանից 11 տարի անց, 1912 թ., իր «Տիպ ու տառ» աշխատության մեջ Թեոդիկը որոշակիորեն Ճանիկ Արամյանին է համարել այդ գրքի հեղինակ, Թեոդիկի վկայությունը հիմք է ծառայել Աշոտ Հովհաննիսյանի համար' Թոռնակ Կըկռիկյան գրական կեղծանունը վերագրելու Ճանիկ Արամյանին (տե՛ս «Անտիպ երկեր», էջ 719)։ Սակայն, «Նալբանդյանը և նրա ժամանակը» մենագրության երկրորդ հատորում անդրադառնալով այս հարցին, տողատակի ծանոթագրության մեջ, Հովհաննիսյանը բոլորովին նոր կարծիք է հայտնում։ Նա նշում է, որ ժամանակին սխալ հասկանալով Թեոդիկի այն արտահայտությունը, թե Արամյանը «խմբագրել է» «Ընդունելությունը», ինքը նրան հեղինակային իրավունք է հատկացրել և այղ սխալը հետագայում կրկնել են Նալբանդյանի Երկերի լիակատար ժողովածուի կազմողները։ «Ժամանակն է շտկել սխալը», — անվերապահորեն հայտարարում է Ա. Հովհաննիսյանը և առաջարկում իր նոր տեսակետը․ «Որչափ գրքույկի լեզուն և ժանրը մոտ է ոչ թե Արամյանի, այլ Միսաքյանի գրվածքների բնույթին, հավանական ենք գտնում հենց նրան էլ համարել գրքույկի հեղինակ։ Արամյանը, ըստ երևույթին, գրքի հրատարակողն էր սոսկ» (Նալբանդյանը և նրա ժամանակը», գիրք II, էջ 437)։

Իր կարծիքը հաստատելու համար Աշոտ Հովհաննիսյանը վկայակոչում է Հր. Ասատուրին և Մ. Հովհաննեսյանին, ինչպես և ընդգծում Թեոդիկի այն արտահայտությունը, թե Ճանիկ Արամյանը խմբագրել է Թ. Կըկռիկյանի գրքույկը։ Ուշադիր ծանոթությունը Թեոդիկի հոդվածին մեջբերում է այն համոզման, որ այս հարցում, այնուամենայնիվ, առավել հավաստի է «Անտիպ երկերում» ձևակերպված վարկածը. և ահա թե ինչու։

նախ, Թեոդիկն իր գիրքը գրել է Ասատուրից և Հովհաննեսյանից մեկ տասնամյակ անց, հետևապես, ժամանակ է ունեցել ավելի հանգամանորեն վերլուծելու անցյալի բանասերների հայտնած կարծիքները։ Այնուհետև, Ճանիկ Արամյանին նվիրած իր ակնարկում Կըկռիկյանի մասին նա խոսում է երկու տարբեր էջերում, տարբեր առիթներով։ Աոաջին էջում գրված է. «Վալտերի քով շարած հայ գիրքերուն մեկ քանին «Ի գրանոցի Ճանիկի Արամեան Նիկոմիդացւոյ» բանաձևը կկրեն։ Ասոնցմե է «Ընդոլնելոլթիւն Ընծայի» գրքույկը զոր 1856-ին ինք խմբագրած էր Թ. Կըկռիկեան ծածկանունով, ի պատասխան Գր. վ. Գապարաճեանի «Ընծայ դիրքին» (Թեոդիկ, Տիպ ու տառ, 1912, «Ճանիկ Արամյան», էջ 94)։

Եթե մի կողմ թողնելու լինենք «ինք խմբագրած էր» արտահայտությունը, որ կարելի է հասկանալ և իբրև՝ ինքն էր կազմել, հարցին սպառիչ պատասխան է տրվում «Ճանիկ Արամյան» ակնարկի հաջորդ բաժնում, որտեղ խոսվում է անձամբ նրա գրական ստեղծագործության մասին։ Թեոդիկը գրում է. «Իր «Ընդունելություն Ընծային» զոր ոմանք Հունդի և Միսաքյանի վերագրեցին, սրամիտ գրվածք մըն է, և մեր երգիծաբանական գրականության ամենահին վավերագիրը կրնա նկատվիլ Ոճն ինքնուրույն շնորհ մը ունի և եթե ուրեք ուրեք կան կոշտ բացատրություններ, «շառիվարի» գրված ըլլալու նկատումով են անշուշտ։ Այդ երկը հոս մեծ աղմուկ հանած է ժամանակին և մեծաքանակ սպառած» (նույն տեղում, էջ 95)։

Կարծում ենք, Աշոտ Հովհաննիսյանն այս կռվանին հենվելով է, որ «Անտիպ երկերում