առանց կատարյալ գիտության որևէ լեզվի, փիլիսոփա՝' առանց դատողության, մատենագիր թարգմանիչ՝ յուրյան սեփականոդ այլոց գրությունքը, խոսքով անշահասեր՝ գործով արծաթամոլ» և այլն, և այլն («Մեղու Հայաստանի», 1860, № 13, էջ 98)։ Նա հայտնում է իր մտադրությունը՝ զբաղվելու Նազարյանի երկերի քննությամբ և ցույց տալու նրա «հարյուրավոր սխալանքը՝ լեզվի, մտքերի, հայկական հոգու, քերականական արվեստի ընդդեմ»։ Ապա Չերքեզյանը կանգ է առնում նաև Նազարյանի, այսպես ասած, բարոյական նկարագրի վրա, քանի որ «Հյուսիսափայլի» խմբագիրն իբր հայհոյում էր հայ գործիչներին և ոտնահարում ազգային սրբությունները, գրաբարի գիտելիքների մեջ տկար էր, իր զավակներին չէր սովորեցնում հայերեն և այլն։ Հայհոյում է «Հյուսիսափայլը»՝ «սանձարձակ և անդուռն բերանով» ազգային գործիչների մասին խոսելու, ուսանողական թատրոնը թերագնահատելու, Խալիբյան դպրոցը ծաղրելու համար։ Վերջում հոդվածագիրը հայտնում է, որ խոսում է միմիայն Նազարյանի մասին, քանի որ ամսագիրը տպագլէր¬ վում է նրա պատասխանատվությամբ։ Սակայն նա չի մոռանում և Նազարյանի գործակիցներին, և «նոցա երազական ծածկաբանությանը» առիթով մեջբերում է կատարում Շնորհալուց, որով ամենակոպիտ վիրավորանքն էր հասցնում Մ. Նալբանդյանին (էջ 102).
Այս հոդվածն իր մեծամտությամբ և գռեհկությամբ անցնում էր բանավիճային խոսքի թույլատրելիության ամեն սահման, ուստի «Հյոլսիսափա յլի» գործիչները արժանապատվությունից ցած են համարում պատասխանել դրան։ Սակայն, ինչպես երևում է Նալբանդյանի խոստովանությունից, «Հյուսիսափայլի» բարեկամներն ստիպում են նրան պատասխանել անկոչ դատախազին, և ահա Կոմս էմմանուելը իր խոսքն է ասում և Չերքեզյանի մասին։
Սրանով, սակայն, չեն սպառվում Հովսեփ Չերքեզյանի ասպատակությունները հայ հրապարակախոսության մարզում։ «Մեղոլ Հայաստանի» թերթի յոթ համարներում (№ 31-37) նա տպագրում է մի հոդվածաշար՝ «Նազարյանց և նորա նշանակությունը հայոց գրականության մեջ» խորագրով, որտեղ «Յաղագս փորձական հոգեբանոլթեան ճառ» աշխատության վերլուծությամբ մատնացույց է անում գրաբար լեզվի դեմ Նազարյանի կատարած մեղանչումները (թվով՝ 248 դիտողություն)։ Հոդվածի վերջում նա սպառնում է գրել մի նոր ուսումնասիրություն' Նազարյանի «աշխարհաբարի և գերմանացոց լեզվից ռուսերեն և հայերեն թարգմանությունների վերա» (№ 37, էջ 296)։
Երբ կարգավորվում է «Ճռաքաղի» հրատարակության գործը, Չերքեզյանը հանդես է գալիս այդ պարբերաթերթի էջերում, ողջոլնելով դրա խմբագիրներին' ամսագրին նոր շրջանում կրոնական ուղղություն տալու համար։ Նա գտնում է, որ այդ քայլը կատարված է ժամանակին, քանի որ «հայտնվել են մեր ազգի մեջ հանդերձիւք ոչխարաց ցայլք յափշտակողք» (ընդգծումը' Չերքեզյանինն է)։ Կրոնի պաշտպանության նպատակով էլ ինքը վճռում է հանդես գալ այդ գործիչների դեմ «ճռաքաղ» «պատվական կրոնուսույց ամսագրի միջնորդությամբ»։
Չերքեզյանը «Ճռաքաղում» տպագրում է երկու ծավալուն հոդված. 1. «Հերքումն կարծյաց այնոցիկ, որ քարոզում են, թե պետք է վերանորոգություն (րեֆորմ) առնել Հայաստանյայց եկեղեցումը» (1860, № 9, էջ 144-151) և 2. «Մեկնություն մեկնության, որ տամ է Նազարյանցը «Հյուսիսափայլի» 3 ամսատետրակումը Ալիշանյանցի անունով յուր անցյալ տարի գրած Հայոց եկեղեցու րեֆորմին, 10 ամսատետրակումը» (1861, № 23, էջ 367-379 և № 24, էջ 384-398)։
Թե՛ առաջին, և թե՛ երկրորդ հոդվածներում Չերքեզյանը եկեղեցական դոգմաների