Այս էջը սրբագրված է

Էջ 205, տ. 9. ...«Աբրահամ Դիոսկորոսյան Բաբկենյանց»— Նալբանդյանի գրական կեղծանուններից մեկը «Հիշատակարանում»: Գրական այս կեղծանունը Նալբանդյանագետ Խորեն Սարգսյանը վերծանում է հետևյալ կերպ. «Կեղծանվան բոլոր բաղադրիչ մասերը' անուն, հայրանուն (Դիոսկորոսյան) և ազգանուն՝ ծագում են նշանավոր պատմական, հակաքաղկեդոնական գործիչների անուններից, որոնցից երկուսը' հայ կաթողիկոսներ Բաբկենը և Աբրահամը Նալբանղյանի կողմից հիշվում են նույն նամակի մուտքի խոսքում, իսկ երրորդը, Ալեքսանդրիայի պատրիարք Դիոսկորր' նամակի տողատակի ծանոթագրություններից մեկի մեջ» (տե՛ս МикаЭл Налбандян, Сочинения в двух томах, т. I, Е., 1968, комментарии, стр. 486):

Որ այս անվան տակ թաքնված է եղել ինքը՝ Մ. նալբանդյանը, հայտնի էր նաև ժամանակակիցներին։ Այսպես, Պերճ Պռոշյանն իր հուշերում գրում է. «.. .Հյուսիսափայլի» միայն վերջին երկոլ-երեք էջերի թերթերն էին բացվում և Նալբանդյանցի «Կոմս էմմանուել», «Աբրահամ Դիոսկորոսյան Բաբկենյանց» և այլ կեղծանուն կրող գողտրիկ հիշատակարաններն էին միմյանցից խլելով կարդացվում...»(Պերն Պււոչյան, «Հուշեր», տեքստը, ներածությունը և ծանոթագրությունները պատրաստեց Խորեն Սարգսյան, Երևան, 1940, էջ 152),

տ. 31—32. «Եթե զանարժանն ըստ պիտոյիցն ոչ յանդիմանես, մի՛ լինիր վարդապետ» — Տես «Եզնկայ Կողբացվոյ Եղծ աղանդոց», Վենետիկ, 1826, էջ 313։

Էջ 207, տ. 16. Այս միջոցներումս ձեոքս ընկավ... «Обозрение Армении» А. Худабашева — Խոլդաբաշյան Ալեքսանդր, բանասեր, պատմաբան։ Ծնվել է Գրիգորիոպոլսում, սովորել Մոսկվայի Լազարյան ճեմարանում։ Պաշտոնավարել է Արտաքին գործերի մինիստրությունում։ 1817 թ. գեներալ Ա. Երմոլովի դեսպանախմբի կազմում մեկնում է Թեհրան՝ իբրև Երմոլովի անձնական թարգմանիչ։

1833 թ. Մոսկվայում տպագրվել է Խուդաբաշյանի երկհատոր «Բառարան ի հայկական լեզուէ ի ռուսաց բարբառ» աշխատությունը' գրաբար մեկնաբանություններով։ Նույն թվականին Պետերբուրգում տպագրվել է «Գիրք նախակրթոլթեան հայկազեան լեզուի, շորում համառոտիւ բացատրին սկզբունք գլխաւոր գիտոլթեանց»։ Գրքի վերջում (էջ 165— 171) զետեղված է «Յաղագս ի Մոսկով կաոուցեալ Տեարց Լազարեանց Հայկական ճեմարանի Արելելեան լեզուաց» ակնարկը։ Նա գրել է նաև Հայաստանի պատմության տեսությունը, որը տպագրվել է Պետերբուրգում 1859 թ. («Обозрение Армении в географиическом, историческом и литературном отношениях»):

էջ 209, տ. 17. А очи словно два солнышка—Գրելով «մեզ ավելի մոտ է թվում» խոսքերը, Նալբանդյանը ցույց է տվել, որ նա որոշ վերապահությամր է մոտենում նաև էմինի թարգմանությանը, որն ավելի հաջող լինելով, քան Խոլդաբաշյանինը, անթերի չէր։ Այսպես, բնագրի «Երկնի ծովուն ունէր զկարմրիկ եղեգնիկն» տողը էմինը թարգմանել է «Море разрешилось красненьким тростиком», որ ճիշտ չէ, քանի որ ոչ թե ծովն է երկունքից ազատվում կարմիր եղեգնիկով, այլ երկունքը բռնել էր ծովում նաև կարմիր եղեգնիկին (հմմտ. Մովսես. Խորենացի, Հայոց պատմություն, թարգմանություն, ներածություն և ծանոթագրություններ Ատ. Մալխասյանի, Երևան, 1940, էջ 276)։

տ. 40. ...ինչպես տեսանում ենք պ. Խուդաբաշևի բաոռարանում—Տե՛ս Ալեքսանդր Խուդաբաշյանց, Բառարան ի հայկական լեղուէ ի ռուսաց բարբառ, հատ. Ա և Բ, Մոսկվա, 1838։

Էջ 210, տ. 37. ...(մի խրտվիլակ թագավորի ճրամանով)—Ակնարկում է հագ եպիս-

415