Այս էջը սրբագրված է

կոպոսի քարկոծվելը Արշակ թագավորի կողմից (հմմտ. Մովսես Խորենացի, Պատմութիւն հայոց, գիրք Գ, գլ. ԼԲ)։ էջ 211, տ. 1. ...պիղծ թագավորի ձեռքով թունավորվելով - Ակնարկում է Ներսես մեծի թունավորվելը Պապ թագավորի կողմից, որ սակայն նորագույն հետազոաողները (Գարագաշյան, Մալխասյան) չեն ընդունում։ (Հմմտ. Փավստոս Բուզանդացւոյ Պատմութիւն հայոց, Վենետիկ, 1832, Դպրոլթիւն Ե, գլ. Դ)։ Էջ 214, տ. 37. ...Սեբեոս եպիսկոպոսի Պատմության մեջ — Տե՛ս «Պատմութիւն Սեբէոսի եպիսկոպոսիսի, Կոստանղնոլպոլիս, 1851, գլ.ԼԳ։ Էջ 216, տ. 30-31. ...միմիայն Ընգհանրական գիրքը ունինք — Տե՛ս «Գիրք որ կոչի Ընդհանրական, արարեալ սքրազնասուրբ Հայրապետին մերոյ՝ Տեառն Ներսէսի Շնորհալւոյ», Աանկտ Պետերբուրգ, 1788: Էջ 220, տ. 37. ...քննելով Գամաո-Քաթիպայի՝ Եզովպոսի առակները-Եզովպոսի առակները Ռ. Պատկանյանը թարգմանել և տպագրել է 1859 թ.։ Գրքում զետեղված են 46 առակ, 25 լիտոգրաֆիական նկարներ և տարբեր ժողովուրդների 121 առածներ։ Ծավալն է 8^36 սմ, որի համար էլ Նալբանդյանն անվանում է «կես մատնաչափ» հէրք (այս մասին ավելի հանգամանորեն տե՛ս Ո. Պատկանյան, Երկերի ժողովածու, հ. VI, էջ 548-ի ծանոթագրությունը): Զարմայր Մսերյանը «Եզովպոսի առակները» գրախոսում է «Մեղու Հայաստանի» թերթի 1860 թ. № 17-ում։ Երբ Նալբանդյանը «Հիշատակարանում» ծաղրում է նրա քըննադատական հողվածը, Զարմայրը «Մեղուի» էջերում բացատրություն է տալիս իր վերոհիշյալ հոդվածի վերաբերյալ (տե՛ս «Մեղու Հայաստանի», 1860, № 32, էջ 253)։ Էջ 222, տ. 14—16. Երկիրը շատ անգամ բուսուցանում է... արևագալից հառաջ-Ակնարկում է ցարական գրաքննությունը:

<Գ. ԱՅՎԱՋՈՎՍԿՈԻ ՎԱՐԴԱՊԵՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ>

(էջ 225)

Ինքնագիրը չի պահպանվել։ Առաջին անգամ հրապարակել է Աշոտ Հովհաննիսյանը (տե՛ս Մ.Նալբանդյան, Անտիպ երկէր, Երևան-Մոսկվա, 1935, էջ 7—26, Կոմենտարներ՝ էջ 341 — 387)։ Աշխատասիրողը ձեռքի տակ է ունեցել երկու ձեռագիր: Դրանցից մեկը, որ պատկանում էր Ստ. Տեր֊Ավետիսյանին, Նալբանդյանի նամակի սևագրությունն էր, գրված հեղինակի ձեռքով, իսկ մյուսը՝ Մսեր Մսերյանի արտագրությունը՝ բնագրից։ Աշ. Հովհաննիսյանը բնագիրը պատրաստել է ըստ Նալբանդյանի սևագրության։ Ներկա հրատարակության համար հիմք է ընդունված «Անտիպ երկերում» հրապարակված բնագիրը։ 1860 թ. սկղբին Նալբանդյանը համալսարանի ավարտական քննություններին զուգընթաց Պետերբոլրգում ուսումնասիրում է Գ. Այվազովսկու «Միջակ վարդապետարան ուղղափառ հաւատոյ Հայաստանեայց եկեղեցլոյ» աշխատությունը, որի վերաբերյալ գրախոսություն է պատրաստում։ Փետրվարի 11-ին այդ գրախոսությունն ուղարկելով կաթողիկոս Մատթեոս Չուխաձյանին, Նալբանդյանը կից նամակում խոսում է հայ իրականության օրվա հուզող հարցերի, մասնավորապես ազգապահպանման խիստ կարևոր խնդրի մասին։ Նա կանգ է առնում հայ հոգևորականության հետ կապված հարցերի վրա, նշում նրա ապիկարոլթյունր ժողովրդի դաստիարակության գործում, ընդգծում այն իրողությունը, որ հայ հոգևորա- 416