Այս էջը սրբագրված է

Մատթեոսի քաղաքականությանը։ 1860 թ. սկզբին Նալբանդյանին քաջ հայտնի էր, որ մի շարք պատճառներով կաթողիկոսը չէր սիրում Այվազովսկուն։ Արդ, հարկավոր էր բորբոքել այդ ատելությունը, կոնկրետ հակագործողությունների մղել Հայոց կաթողիկոսին։ Եվ ահա հաշվի առնելով այն, որ Այվազովսկին պատրաստվում էր վերահրատարակել իր «Վարդապետարանը», այս անգամ արդեն արևելահայ դպրոցների համար, Նալբանդյանը շտապում է կանխել, մանրամասն քննության ենթարկելով այդ ձեռնարկը։ Ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ այս գրախոսության մեջ Նալբանդյանը դիմում է ժուռնալիստական մի փորձված հնարանքի՝ հակառակորդին խոցում է նրա իսկ զենքով։ Այվազովսկին պայքարելով «Հյուսիսափայլի» դեմ, այդ ամսագրի մեծագույն մեղքերից մեկն էր համարում, իրրե թե, հայ լուսավորչական դավանության դեմ դրա էջերում տպագրված հոդվածները։ Ահա թե ինչու, ձեռնարկելով իր գրախոսությանը, նալբանդյանը հարկ է համարում հիշեցնել. «Որ ամբաստաներն զինէն, եթէ քարոզեմ զկրօնընդղէմ և զանբարոյական գաղափարս, ինքնին հրատարտկէ այսօր զփոքրիկ և զվտիտ ինչ մատենիկ» և այլն (տե՞ս սույն հատորի էջ 229)։

Մինչ Նալրանդյանը, հայ գործիչներից այդ գրքի քննությամբ արդեն զբաղվել էր Լազարյան ճեմարանի ուսուցիչ Մկրտիչ էմինը, որի ռուսերեն գրավոր կարծիքը հասել էր Այվազովսկու ձեռքը. «Մինչև ցայժմ մեք երկու գրվածք տեսել եմք Վարդապետարանին դեմ,-գրում է Այվազովսկին 1880 թ., — երկուքն ալ ձեոագիր, մեկը անանուն իմաստա¬ կի մի գրվածք ռուսերեն, իսկ մյուսը հայտնի հակառակորդն մը, այսինքն Նալբանդյան Միքայելեն շարադրված և կաթուղիկոսին հուղարկված։ Այս երկրորդիս հերքումն ալ ունիմք՝ շատ զորավոր և գեղեցիկ կերպով գրված ի Թիֆլիզ չգիտեմք որո՛յ ձեռքովa («Պատմություն Խալիպյան ուսումնարանին ազգիս հայոց (1858—1871) շարադրյալ ի Գաբրիէլէ արքեպիսկոպոսէ Այվազյան», Տփխիս, 1880, էջ 94)։ Թե ո*վ էր Նալբանդյանի գրախոսության «զորավոր և գեղեցիկ կերպով» հերքողը, տակավին անհայտ է բանասի¬ րությանը, բայը էմինի կարծիքի մասին Այվազովսկին իր պատասխան հայհոյական խոսքը հասցրել է տպագրել դեռևս 1860 թ., «Մասյաց աղավնու» էջերում, (տե՞ս «Մասյաց աղավնի», 1860, № 3, 6, 8, 9, 11, «Հայություն և Մխիթարյանց կաթոլիկությունը» հոդվածաշարը)։ Ւ դեպ, այս հոդվածից երևում է, որ «Վարդապետարանի» դեմ արտա¬ հայտվել են և Մխիթարյանները, որոնք իբր' «գտան Ռուսաստանի հայոց մեջեն քանի մը հոգի, իրենց մտքին և շահուն ձեռնտու, կամ ատելությանը ուղղակի և անուղղակի գործադիր, և զանոնք գրգեցին ու գրդռեցին ծածուկ ընդդեմ «Վարդապետարանին» և անոր հեղինակին («Մասյաց աղավնի», 1860, № 8, էջ 126, տե՛ս նաև «Պատմություն Խալիպ- յան ուսումնարանին», էջ 93)։

Ատ. Նազարյանի արխիվում նույնպես, նրա մահից հետո, հայտնաբերվում է գրա¬ քննության կողմից մերժված՝ «Վարդապետարանի» գրախոսությունը, գրված «Հյուսիսա- փայլի» համար («Անտիպ երկեր», էջ 356)։

«Վարդապետարանի» դեմ հայ իրականության մեջ ծավալվող մտքերի այս բախումները ի վերջո գրքի վրա են հրավիրում կառավարության ուշադրությունը և ներքին գործոց մինիստրը կարգադրում է հանել շրջանառությունից «Վարդապետարանի» վաճառված օրի¬ նակները» («Անտիպ երկեր», էջ 342)։

Մ. Նալբանդյանն իր գրախոսության 16 հանգամանալից դիտողություններով հաստատում էր գրքի արմատական թերությունները և կրկնում այն միտքը, որ հայ աշակերտության համար նախատեսված կրոնական այդ ձեռնարկը դեպի կաթոլիկություն կարող էր թեքել երիտասարդ սերնդին։