Այս էջը սրբագրված է

Է մոռանանք մեկ հանգամանք ևս, որի մասին խոսել են և Աշ. Հովհաննիսյանը, և՛ Ս. Դարոնյանը։ Պետերբուրգում համալսարանական քննություններին նախապատրաստվելու օրերին ևս Նալբանդյանը շարունակում էր իր գրական, հասարակական, քաղաքական գրա- զումները։ Մասնավորապես հունվար-փետրվար ամիսներին նա գրում է Գաբրիել Այվա- զովսկու «Վարդապետարան քրիստոնէութեան» աշխատության հանգամանալից և մանրազնին քննությունը: Այդ ամիսներին, ինչպես երևում է կաթողիկոսին ուղղած նալբանդյանի' 1860 թ. փետրվարի 11֊ի թվակիր նամակից, նա «պարանոցաթաղ» լինելու աստիճան զբաղված էր բազմապիսի գործերով («յաւէտ օգտակարս և՛ մեզ, և՛ ազգին»)։

Եթե հաշվի առնելու լինենք և այն, որ 1860թ. փետրվարին արդեն ծրագրված էր նրա արտասահմանյան ուղևորությունը, ապա կարելի կլինի հաստատապես ասել, որ համալսարանի ավարտական շարադրությունը նրա ընթացիկ գործերից սոսկ մեկն էր, որին նա ի վիճակի չէր առանձնահատուկ ուշադրություն և շատ ժամանակ նվիրել։

էջ 255. տ. 33. ...որը ղեկավարում էր Շահան Ջրպետը- Շահան֊Ջրպետ (Հակոբ Շահան Ջրպետյան, 1779-1837), հայագետ, ծնվել է Դիարբեքիրում, սկզբնական կրթությունն ստացել է Մուշի ս. Կարապետի վանքում, այնուհետև ուսանել է Հռոմում։ նապոլեոնի կողմից նշանակվել է Փարիզի կայսերական ճեմարանի հայոց լեզվի և գրականության պատմության ուսուցիչ։ Դարասկզբին տպագրել է հայագիտական և արևելագիտական մի քանի ուսումնասիրություններ:

1814 թ․ Շահան-Ջրպետը փորձում է աշխատանք ստանալ Լազարյան ճեմարանում, բայց այդ նրան չի հաջողվում։ 1824-ին Փարիզ այցելած վաճառական Գևորգ Արծրունու միջնորդությանն է դիմում՝ աշխատանքի անցնելու Ներսիսյան դպրոցում։ Ներսես Աշտարակեցու հրավերով գալիս է Թիֆլիս և բնակություն հաստատում դպրոցի շենքում։ Սկզբնական շրջանում նա աշխատում էր մեծ եռանդով, բայց Ներսեսի Բեսարաբիա մեկնելուց հետո ոչ միայն թերանում է կատարել իր պարտականությունները, այլև դրամական մի անվերջանալի վեճ է բացում, լրացուցիչ գումարներ պահանջելով դպրոցի ղեկավարությունից: Այդ գործով հետագայում նա նույնիսկ դիմում է Պասկևիչին, առաջացնելով դպրոցի տնօրինության անբավականությունը։

1829-ից ներգրավվում է հայոց եկեղեցու «Պոլոժենիեն» կազմող հանձնաժողովի մեջ («Բարձրագոյն կարգադրութիւն (Պոլոժէնիէ) Յաղագս կառավարութեան գործոց Լուսաւորչական Հայոց Եկեղեցւոյ ի Ռուսաստան»)։ Հանձնաժողովի կազմում էին Ջրպետից բացի՝ Բարսեղ (Վասիլ) Բեհբուդյանը, Սերովբե վարդապետ Արարատյանը և լեհ աստիճանավոր, կաթոլիկ Օզկինը։ Պասկևիչի հանձնարարությամբ Ջրպետը կազմում է հայոց եկեղեցու նախկին օրենքների, սովորությունների ու վարչության պատմական տեսությունը։ (Տե՛ս ներսես Աշտարակեցու նամակը Խաչատուր Լազարյանցին, «Լումա», 1899, գիրք Բ, էջ 259-260, Ալ. Երիցյան․ Ամենայն հայոց կաթողիկոսությունը և Կովկասի հայք XIX դարում, մասն Ա, Թիֆլիս, 1894, էջ 562-564)։

Էջ 260. տ. 11-20. Առաջին հայ կայսրը Մավրիկիոսն էր... թագավորել են 12 կայսր - Բյուգանդական հայազգի թագավորների ժամանակագրության և նրանց վերաբերյալ հիշվող փաստերի մեջ կան մի շարք անճշտություններ, որոնք անխուսափելի պիտի լինեին, եթե հաշվի առնելու լինենք բյուզանդագիտության մակարդակը անցյալ դարի կեսերին։ ճշտումները կատարել է բյուզանդագետ Հրաչ Բարթիկյանը։

տ. 11. Առաջին հայ կայսրը Մավրիկիոսն էր... (583-602)-Թեև պատմական գրականության մեջ նշվում է Մավրիկիոսի հայ լինելը, բայց ուսումնասիրողները այդ չեն հաստատում։ Թագավորել է 582-602 թթ.։