Այս էջը սրբագրված է

Էջ 264, տ. 2. Հաատամք յարւյիէնս Քրիստոոսի... դիմաց»— Աստվածարանի համբավի հասած Չամուռճյանի նոր «դրույթը» դևերի գոյության մասին Նայբանդյանը ծաղրում է, նրան հիշեցնելով 15 դար անփոփոխ պահպանված քրիստոնեական կրոնի հավատո հանգանակը։ Առավել ցցուն դարձնելու նպատակով Չամուոճյանի «նորամուծության» անպատեհությունը, Նալբանդյանն իր հոդվածը կառուցում է հավատո հանգանակի շարադրանքի նմանությամբ, որն սկսվում է հետևյալ բառերով. «Հաւատամք ի մի Աստուած», հաջորդ պարբերությունը՝ «Հաւատամք և ի սուրբ հոդին» և այլն (տե՛ս «Պատմութիւն Սեբէոսի եպիսկոպոսի», Կոստանդնուպոլիս, 1851, գլ. ԼԳ)։

տ. 6. Հովհաննես Տեր-Կարապետյան... Պրուսացի—Չամուռճյան Հովհաննես Պրուսացի Տեր-Աարապետյան Տերոյենց (1801 — 1888), ծնվել է Բրուսայում, սկզբնական կըրթությունն ստացել ծննդավայրում, ապա սովորել է Արմաշի վանքում։ 18-ամյա հասակում վերադառնում է Բրուսա, զբաղվում ուսուցչական և թարգմանական աշխատանքներով։ 1828 թ. փոխադրվում է Կ. Պոլիս, նախ աշխատում իբրև թարգմանիչ, ապա 1838-ից մինչև 1841 թ. մանկավարժական աշխատանք է կատարում Իսկյուտարի ճեմարանում (ռեկտոր, դասախոս, թարգմանիչ)։ ճեմարանը փակվելուց հետո զբաղվում է թարգմանական աշխատանքով, ըստ որում մի շարք գրքեր վեր է ածում աշխարհաբարի։ ճեմարա֊նի վերաբացումից հետո, 1846—1849 թթ., աշխատում է իբրև տնօրեն, դասախոս, այնուհետև 1846-ին հիմնադրում է պատրիարքարանի առաջին թերթը՝ «Հայաստանը», որի խմբագիրն էր մինչև 1848 թ. և, այնուհետև, 1850—1852 թվականներին։ 1857—1866 թթ. հրատարակել է «Երևակ» երկշաբաթաթերթը, իսկ 1855—1857 թթ. հայատառ-թուրքերեն «Զոհալ» պարբերականը։ Այդ թերթերի միջոցով պայքար է ծավալել ժամանակի առաջադիմական գործիչների, ինչպես և բողոքականության դեմ, պաշտպանել է լուսավորչական եկեղեցու ավանդական սկզբունքներն ու դոգմաները։ Լինելով ծայրահեղ պահպանողական, բազմիցս բանավիճել է զանազան գործիչների հետ, հայոց և հռոմեական եկեղեցիների տարբերության հարցի շուրջը Հ. Գաթրճյանի «Հիմնական տարբերություն» գրքի դեմ գրել է «Իրավախոհ» գրքի երեք հատորները։

Լինելով ժամանակի գործիչների ամենահետադիմական թևի պարագլուխը, Հ. Չամուռճյանը 1860 թ. մշտական պայքարի մեջ էր սահմանադրական շարժման կողմնակիցների, մասնավորապես «Մեղուի» շուրջ համախմբված հայ գործիչների և Միքայել Նալբանդյանի դեմ։ 1878-ից հեռանում է գրական ասպարեզից և նվիրվում գրմկան գործունեության. ավարտում է 1861-ին սկսած «Եկեղեցական լիակատար պատմությունը», որի 30 հատորների ձեոագիրը պահվում է Երուսաղեմի Մատենադարանում։

Ժամանակակիցների վկայությամբ՝ Չամուոճյանը շատ կարդացած և եռանդուն գործիշ էր, գիտեր բազմաթիվ լեզուներ։ նա գրել է 150-ի չափ աշխատություններ, իր ժամանակի համար գրեթե կատարյալ աշխարհաբարով։ Հայ հասարակական խավերի որոշ շրջանակներում և անգամ հակառակորդների մեջ՝ նա եկեղեցական հարցերում անվերապահ հեղինակություն էր, որի համար ստացել էր «Հայոց անվեղար կաթուղիկոս» անվանումը։ նրա կենսագիր Մրմըրյանը գրում է. «Հայ դպրությունը դեռ շէ ունեցած. քանի մը մեծ Մխիթարյաններե զատ, Տերոյենցի չափ թուղթ սևցունող գրագետ, իսկ անոր չափ թուղթ դարձունող թերևս ա՛լ բնավ չպիտի ունենա» (Յ. Գ. Մրմըրյան, Ստվերք հին դեմքերու, Կ. Պոլիս, 1908, էջ 55)։ տ. 10. ...1 հուլիս 30 նոյեմբեր, թիվ 85—նալբանդյանը նկատի ունի «Երևակի» իրավական