Այս էջը հաստատված է

նշանակություն, վասնզի ուղղակի և անձամբ անձին նոր Առաջնորդն չէր հաղորդում ինձ. նորին բարձր սրբազնությունը, կարծես, տեսնելով, որ նշանակություն չեմ տալի նրա հարևանցի ասածներին ուսումնարանի փոփոխությանց մասին, հոկտեմբեր 7-ին խորհրդակցության կոչեց իր մոտ հայտարարությամբ էջմիածնա սինոդի պրոկուրոր պատվելի Միրաքյանցին, ինձ, հոգաբարձուաց և ավագ վարժապետաց։ Այս խորհրդի մեջ ուսումնարանի նախասահմանյալ կարգաց փոփոխությանց համար, ես նրան հայտնեցի, որ իմ կարծիքով պետք է հետևել ուսումնարանի մեջ եղած կանոններին, որ տվել էին ինձ հոգաբարձության օրագրության պատճենով, որպես վերջին կամք հանգուցյալ կաթողիկոսի՝ մինչև նոր կաթողիկոսի ընտրությունը: Նա, կարծես թե, մոռացել էր, ինչ որ ասել էր ինձ այս բանի համար։ Չէ, նորին սրբազնությունը չէ կարող մոռանալ, ինչ որ ինձ պատասխանեց պրոկուրորի, հոգաբարձուաց և ավագ վարժապետաց ներկայությանը, այնպիսի խոսքերը չեն մոռացվիլ, որպես մեկ քար ընկած են նորա հոգվո վերա։ Նա ինձ ասաց. «Այն կարգադրությունները, որ նա հոգաբարձուաց հետ, օրագրության պատճենի հետ տվել է ինձ, որպես վերջին կամք հանգուցյալ կաթողիկոսի, ո՛չ թե նրա կամքն է, այլ սուտ»։ Չհավատալով իմ ականջներին՝ նրան հարցրի. Սարգիս եպիսկոպոս, մի՞թե այն թուղթը, որ տվիք ինձ հոգաբարձուաց հետ՝ որպես վերջին կամք կաթողիկոսի, սո՛ւտ էր։ Այո՛, պատասխանեց նա սաստիկ գունաթափվելով. «Այո՛, նա ո՛չ թե կաթողիկոսի կամքն էր, այլ սուտ» (տե՛ս Մելքիսեդեկ եպիսկոպոս Մուրատյան, Պետրոս Շանշյան, Թիֆլիզ, 1898 էջ 59 — 60)։

տ. 7. ...իսկույն հրաժարվեցավ յուր պաշտոնից-Ակնարկում է Շանշյանի հրաժարականի պատմությունը։

Էջ 294, տ. 14 16. Այժմ բավական հարստության տեր է... 20 000 ևս... տոմսակով-Ջալալյանը կաշառակերությամբ և այլ ճանապարհներով մեծ հարստության տեր էր դարձել։ Հեղինակը նկատի ունի գանձարանում պահվող նրա գումարները, որոնք հետագայում, ըստ Ջալալյանի կտակի, պետք է գործադրվեին ազգային կրթական նպատակների համար, սակայն ...սկսած 2004 թվականից։

տ. 25-26. ...մի քանի խոսք... ծառայապետի համար-Հավանաբար, խոսքը դարձյալ Երեմիա Իսահակյանի (գործավար) մասին է, որը Ներսիսյան դպրոցում մի քանի պաշտոններ ուներ։ Պռոշյանը գրում է. «Ամեն ինչ էր վերջինս դպրոցի համար՝ վերակացու, վարժապետ, գրադարանապետ, հանդերձապետ և այլն. չեմ սխալվում, եթե ասեմ՝ հոգաբարձու, հոգաբարձության քարտուղար և տեսչի օգնական. առավել լավ՝ ասենք տեսուչ ու վերջացնենք» (էջ 409)։ Տվյալ դեպքում «Հռոմեական նամակի» հեղինակը նրան մեղադրում է և գողության մեջ։ Պռոշյանը գրում է. «Գող՝ բառի բուն նշանակությամբ. բացի մթերքներից, ծախքերից, ուխտատեղիներից եկած գանձանակներից, Երեմիան հետզհետե չքացնում էր գրադարանի թանկագին գրքերը» (էջ 409)։

Էջ 295, տ. 17-18. ...նորա փոխանորդ կարգեց գործարանումը-Խոսքը վերաբերում է նոր տեսուչ Դավիթ Արզանյանին։

Էջ 296, տ. 21-22. ...մեկը բավական հմուտ էր մետաքսագործության-Անհայտ։

տ. 22-24. ...մյուսը անաչառ և ազգի օգտի վերա մտածող-Նկատի ունի Ներսիսյան դպրոցի վերակացու, նկարիչ և փորագրիչ Հովհաննես Քաթանյանին։

Էջ 297, տ. 19-20. ...«Որ ուրասցի զիս... Հօր իմոյ, որ յերկինս է»-Աւետարան ըստ Մատթէոսի, Ժ, 33։

Էջ 298, տ. 12. Նա ...եկավոր էր-Անհայտ։

Էջ 302, տ. 5. ...յուր քահանաներից մեկին-Անհայտ։