Ե
Ճշմարիտը պիտո է ասել, սիրում եմ հին բաներ. ինչ պիտո է առնել, ամենայն մարդ ունի յուր համար մի սիրական բան․ իմ սիրականը է հնության խուզարկությունքը, մանավանդ թե այդ բանը ունենա պատմական արժանավորություն։ Այսօր ձեռքս ընկավ նորին կայսերական մեծության Եկատերինա երկրորդ ռուսաց կայսերուհու բարձրագույն հրովարտակի պատճենը, այն հրովարտակի, որ տրված է 1779 թվականի նոյեմբերի 14-ին արժանապատիվ Պետրոս Մարկոսյան արքիմանդրիտի[1] անունով, որ առաջնորդում էր ղրիմեցի հայերին, երբ սոքա գաղթեցին Ղրիմից դեպի Դոն գետի ափը, Ազովից ո՛չ շատ հեռի և նոր քաղաք շինելով անվանեցին նորան Նախիջևան: Այդ բարձրագույն հրովարտակով մեծ կայսրուհին բարեհաճել է ցուցանել Նոր Նախիջևանու հայոց ազգին զանազան առանձնաշնորհությունք։ Շատերը նախիջևանցի հայերից անունով միայն գիտեն այդ հրովարտակը, ուստի կարծում եմ, որ կցանկանային կարդալ որպես բնագրի հավատարիմ պատճենը, նույնպես և նորա ճիշտ թարգմանությունը մայրենի լեզվով։ Այս խորհրդով ամենահարկավոր բաներից մինը համարեցի արձանագրել այդ հրովարտակի բուն պատճենը թարգմանությամբ հանդերձ և հավատացած եմ, որ մեր ազգը Նախիջևանու մեջ, որին այս րոպեիս հիշեցնում եմ այն ամենայն մայրական գթասրտությունը ի տեր հանգուցյալ Եկատերինա Երկրորդ կայսրուհվույն, և ռուսաց կայսրների ողորմությունքը ժամանակ առ ժամանակ առատացած Նախիջևանու վերա, վերստին օրհնելու է յուր հովանավորների հիշատակը, և, ամենայն երջանկությամբ
- ↑ Մի բերանացի ավանդություն, որ հասել է ինձ, և որի ստուգությանը չեմ կարող երաշխավոր լինել, ասում է, թե մի հայկական աբեղա, նախանձելով Պետրոս վարդապետի շնորհին, որ գտել էր Եկատերինա կայսերուհու առաջև բարձրագույն հրովարտակ ստանալով նորանից, այլև, առաջնորդ կարգվելով գաղթական հայերի վերա, դեղ է տվել և սպանել է նորան։ Շնորհակալ կլինեինք, եթե մեր նախիջևանցի բարեկամքը, ծերունի մարդերից հարց ու խնդիր առնելով, մի ստույգ տեղեկություն հասուցանեին մեզ այս իրողաթյան մասին։