Այս էջը սրբագրված է

զայրույթրը, նրա գործունեության առավել բուռն էտապները կապվում են Կ. Պոլսի Համազգյաց ընկերության հետապնդումների, հալածանքի և կործանման, Մխիթարյան միաբանության վարկաբեկման հետ։

Մ. Նալբանդյանի ակնարկից պետք է ենթադրել, որ Հասունյանը խառնվել է և բուլղարական գործերին։ Դարեր շարունակ բուլղարացիները ենթարկվում էին Կ.Պոլսի հունական պատրիարքարանն։ XIX դարի կեսերին բուլղար ժողովրդի ազգային զարթոնքի շրջանում, երբ հունական պատրիարքարանն սկսում է հալածել բուլղարացիներին, իսկույն ասպարեզ են իջնում հռոմեական քարոզիչները։ Սրանք ազատության և ազգային պահպանության խոստումներով ձգտում են կաթոլիկության գիրկը նետել բուլղարներին։ Պետք է ենթադրել, որ Հասունյանն իբրև Հռոմի պապի երդվյալ զինվոր, այդ պայքարի աոաջին շարքերում է գտնվել։ XIX դարի 70-ական թթ. հայ կաթոլիկ համայնքի մեջ հզորանում է հակահասոլնյան թևը, որի ներկայացուցիչներին հաջողվում է մեկուսացնել Հասունյանին և նրան հեռացնել տալ Կ. Պոլսից։ Հետագայում, 1880-ին, Հռոմի պապի կողմից Հասոլնյանը կարդինալ է ընտրվում Մեռնում է Հռոմում։

տ․ 35—36. ...Դուռը ոչ միայն խախտում է Խաթթի Հյումայունը-Փարիզի կոնգրեսի բացման նախորդ օրը, 1855 թ. փետրվարի 18-ին, սուլթան Աբդուլ Մեջիդը հրատարակում է բարենորոգումների հրովարտակ, Խաթթը Հյումայուն, որով այլևայլ բարենորոգումներ նախատեսելով երկրի համար, մի շարք արտոնություններ էր խոստանում նաև քրիստոնյա հպատակներին։

ԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ ՊՈԼՍԻ ՄԵՋ

(էջ 338)

Տպագրվել է՝ «Մեղու», 1861, 20/XII, № 147, էջ 225—228, Մ. Նալբանդյանց ստորագրությամբ։ Նախապես որպես ճառ, արտասանվել է Կ. Պոլսում, Բերա թաղամասի հայ թատրոնում, «Արևելյան թատրոնի» հիմնադրման առիթով։ Աոաջին անգամ մտցվել է Մ. Նալբանդյանի Երկերի լիակատար ժողովածուի II հատորի մեջ 1947 թ.։ Արտատպվում է «Մեղու* պարբերաթերթից։

Հնգամյա նախապատրաստական աշխատանքներից հետո պոլսահայ առաջադիմական ուժերին հաջողվել էր Բերայի թաղամասում ձեռք բերել մի հատուկ շենք, կահավորել այն և ստանալ թատերական ներկայացումներ տալու արտոնագիր (տե՛ս Գ. Ստեփանյան, Ուրվագիծ արևմտահայ թատրոնի պատմության, հ. I, 1962, էջ 213—232)։

1861 թ. դեկտեմբերի 14-ին առաջին անգամ թատերախումբը բեմ է բարձրացնում Ռոթայի «Երկու հիսնապետներ» պիեսը և «Երկու մոռացկոտներ»* զավեշտը։ Երեկոյին ներկա էին պոլսահայ առաջավոր մտավորականության շատ ներկայացուցիչներ, ի թիվս որոնց և Հարություն Սվաճյանը՝ Միքայել Նալրանդյանի հետ։

Մ. Նալբանդյանը դրանից դեռևս երկու տարի առաջ առիթ էր ունեցել «Հյուսիսափայլի»* էջերում շնորհավորելու արևելահայ թատրոնի սկզբնավորումը Մոսկվայում, թատերական ներկայացումները գնահատելով իբրև ազգը դաստիարակելու լավագույն մի¬ջոց։ 60-ական թթ. հայկական լուսավորական շարժման այդ վճռական փուլում Նալբանդյանը թատրոնը համարում էր «մի նոր զարկ, մի նոր շարժառիթ հաոաջադիմության* (տե՛ս սույն հատորում, էջ 111 )։

Այժմ, մեծ ոգևորությամբ նա ողջունում է ազգային թատրոնի, «այդ մեծախորհուրդ