Այս էջը սրբագրված է

ՀԱՎԵԼՎԱԾ

(էջ 337)

ՆԱՄԱԿ ԿՈՄՍ ԷՄՄԱՆՈՒԷԼԻՆ


Տպագրվել է՝ «Հյուսիսափայլ», 1860, № 11, էջ 384—396, Սարգիս Տեր-Միքայելյան Վարշամյանց ստորագրությամբ։ Արտատպվում է նույն ամսագրից։

Նալբանդյանին է վերագրվել և առաջին անգամ զետեղվել նրա Երկերի լիակատար ժողովածուի II հատորի մեջ 1947 թ.։ Այդ հատորի ծանոթագրողը գտնում էր, որ նամակի թե՛ դրության վայրը (Փայտակարան), և՛ թե ստորագրությունը՝ մտացածին են։ նամակի հեղինակն անվերապահորեն համարվում է Նալբանդյանը։

Ավելի ուշ, 1964 թ., բանասեր Ռուզան Նանումյանը հայտնաբերելով Սարգիս Վարշամյանցի ինքնությունը հաստատող անառարկելի փաստեր, հերքեց այդ տեսակետը։ Նա ապացուցում էր, որ այդպիսի մի գործիչ, իրոք, ապրել է Բաքվում, մասնակցել տեղի։ Մարդասիրական ընկերության աշխատանքներին, թղթակցել կովկասահայ թերթերին (տե՛ս «Մի կարևոր փաստի վերականգնում» հողվածը, «Պատմա֊բանասիրական հանդես», 1964, № 3, էջ 187—195)։

Թվում էր առեղծվածը լուծված է։ Սակայն Վարշամյանցի նամակը, որ իր ժամանակի գիտական մտքի բարձրակետից գրված լեզվագիտական ծանրակշիռ փաստաթուղթ է, և դրա գրության հետ կապված հանգամանքները նոր խորհրդածությունների առիթ են տալիս։

Կոմս էմմանուլելին ուղղած իր նամակում Վարշամյանցը քննարկում է աշխարհարար լեզվի զարգացման վիճակը և ժամանակի հայ պարբերականների դերը այդ հարցում։ Մատնացույց անելով «ճռաքաղի» աշխարհաբար կոչված ինքնահնար լեզուն, նամակագիրը նշում է, որ այդ անկանոն և խառնափնթոր «շիլափլավը» կարող էր խանգարել մանուկ աշխարհաբարի բնականոն զարգացմանը։ նա հանգամանորեն վերլուծում է Մսեր Մսերյանի երերուն տեսակետները աշխարհաբարի գնահատման հարցում և հայտնում այն վճռական կարծիքը, թե հանուն հայ ազգի շահերի Մսերյանը պետք է թողնի աշխարհաբարը և շարունակի գրել «հին բարբառով»։ Մյուս կողմից՝ Վարշամյանցը պահանջում էր, որ աշխարհաբար գրական լեզվի զարգացմանը մեծ նպաստ բերած «Հյուսիսափայլը» ուշադրություն նվիրի և մյուս պարբերականների լեզվին, ցույց տա դրանց արժանիքները և թերությունները։

նոր միայն տպագրվել էր «Հյոլսիսափայլի» 11-րդ համարը, երբ Մսերյանները, հնարավորություն չունենալով հանգամանորեն պատասխանելու Նազարյանին, արդեն տպագրության պատրաստ «Ճռաքաղի» հերթական համարում մի քառատողով և դրան կցված բարոյախրատական բնաբանով արտահայտում են իրենց զայրույթը։ Ահա այդ ելույթը․