Այս էջը սրբագրված է

Աո ցոփն շրթամրք
<րԻւրաքանչիւր ծառ յի պտղՈյ իւրմէ
ճանաչի. զի ոչ եթէ ի փշոց քաղեն
թուզ, և ոչ ի մորենւոյ կթեն խաղող»։
ՆՀ. զ 44.
Տիրացոլի շիլա֊փըլալ,
Վարդապետի քալլա-փաչէ...։
Յայս երկոլքից թե ո րն է լավ,
ճաշակառուն քա'ջ ճանաչէ։

Որ քառատողն ուղղված էր «Հյուսիսափայլի» դեմ, «ճռաքաղի» խմբագիրներն այդ չեն թաքցնում։ Անկախ այն բանից, որ քառատողում շեշտված տիրացու (Նալբանդյան) և վարդապետ (Նազարյան) բառերով նրանք թափանցիկ ձևով ակնարկում էին «Հյուսի- սափայլի» խմբագրին և գլխավոր աշխատակցին, Մսերյանները տողատակում ևս նշում են քառատողում բերված «շիլա֊փլավ» արտահայտության աղբյուրը («ի Հիւսիսափայլն, 1860 ամի, ամսատետր 11, էջ 385»)։

   Մեկ ամիս անց, «ճռաքաղի» դեկտեմբերի առաջին կեսի Ժգ Համարում տպագրվում է Զ. Մսերյանի «Դարձված բանից առ Սարգիս Տեր Միքայելյան Վարշամյանց» Հոդվածը, որով հեղինակը փորձում էր պաշտպանել «Ճռաքաղի» և իր Հոր պատիվը։ Նա կշտամ - բում է Վարշամյանցին, որը «Ճռաքաղի» լեզվի հարցով Մ. Մսերյանին դիմելու փոխարեն նամակ էր ուղարկել իրենց հակառակորդ ամսագրի խմբագրությանը։ Մսերյանի հոդվածն անավարտ էր։ Շուտով Մսերյաններն ստանում են հայ հասարակական գործիչ, բժիշկ Դա- վիթ Ռոստոմյանցի՝ դեկտեմբերի 23֊ի թվակիր նամակը․ Բաքվի նամակագիրը տեղյակ էր պահում Մսերյաններին, որ Վարշամյանց ստորագրությամբ տպագրված հոդվածը բնավ էլ նրանը չէ և որ՝ «նորա մեջ չկան» ո՛չ Վարշամյանցի բառերը, ո՛չ էլ նրա իմաստը, որի համար իրենք խնդրում են Մսերյանների ներողամտությունը (տե՛ս «ճռաքաղ», 1861, № Ի, էջ 331)։
  1861 թ. հունվարի 18-ին Զ․ Մսերյանն շտապով մի նամակ է ուղարկում Ս. Վար¬ շամյանցին, նրան հանձնարարելով հանդես գալ մամուլի էջերում և բացահայտել ճըշ- մարտությունը։ Այլապես, գում է նա, ինքն ստիպված կլինի իր պատասխան խոսքն ուղղել նրան, ում ստորագրությամբ։ «Հյուսիսափայլում» տպագրված է նամակը։ «Այստեղ պատասխանատու է պ. Նազարյանցը,— գրում է նա,— որ յուր շարադրած երգիծաբանական սուտ ու մուտ հոդվածները տպում է այլոց անունով» («ճռաքաղ», 1861, № Ի, էջ 331)։
  Վարշամյանցն անպատասխան է թողնում այդ մարտահրավերը, և Զարմայր Մսերյանն իրագործում է սպառնալիքը։ «Ճռաքաղի» հերթական համարներից մեկում (№ ԻԲ) նա շարունակում է բանավիճային իր հոդվածի տպագրությունը, ձևականորեն ուղղված Վարշամյանցի դեմ։ Հոդվածը մնում է անավարտ, քանի որ «Ճռաքաղը» դարձյալ ընդ- հատվում է։
  Զ. Մսերյանն այդ հոդվածով պատասխանում էր Մսեր Մսերյանի դեմ Վարշամյանցի նամակում բերված մեղադրանքներին և միաժամանակ թափանցիկ ակնարկներով ցույց տալիս, որ իրենց հայտնի է, թե ով է հոդվածի իսկական հեղինակը։ Այդ ակնարկներից երևում է, որ ո՛չ Վարշամյանցը, և ո՛չ էլ Նազարյանը չէին կարող լինել հոդվածի հեղինակը։ Իբրև այդպիսին՝ նա մատնացույց է անում իրենց և «բազմաց հայտնի» մի երրորդ