Այս էջը հաստատված է

կամ մի քանի ծառ գտանված ձորի մեջ։ Արդեն մեծ և հառաջադեմ հոգաբարձություն է մի այդպիսի աղջկա մոր կողմից, եթե սա հրավիրում էր մի խաբեբա պառավ և թեթև էր թափել տալիս արճճով[1] հիվանդի վերա, կամ գանչում էր մի խաբեբա և շարլատան մարդ ախտարք բանալու կամ ուրբաթագիրք կարդալու համար։

Բժշկականությունը, շատ տխուր բաներ ունի պատմելու այդ քաղաքի մասին։ Ինչպես ասիացի ազգերի մեջ, նույնպես և Նախիջևանի մեջ, բժշկությունը մինչև այժմ չէ ստացել յուր արժանավոր հարգը և կշիռը ժողովրդի աչքումը։ Մի հիվանդ մարդ շուտով կհոժարի մի խաբեբայի, մի պառավի կամ մի տգետ վարսավիրայի (բերբերի) ձեռքից ընդունել այնպիսի ճարեր, որ մահադեղ էին և ամենևին կորստաբեր, քան թե օրինավոր բժշկի հիմնավոր և խելացի առողջարար դեղերը։ Քաղաքի բնակիչների մեծ մասը, իսկ գյուղացիք բոլորովին, հիվանդանալով, հանձնված են միմիայն բնության բժշկարար ներգործությանը. եթե այսպես ևս լիներ, ճշմարիտ, մահացությունը չէր կարող այնքան շատ զայրանալ, բայց արի տես որ մի տգետ ռամիկ կամ հիմարությամբ, կամ յուր արծաթսիրության քաղցը լցուցանելու համար, օգուտ քաղելով առաջևի մարդու առավել, քան թե ինքը հիմար լինելուց, մեռուցանում է խղճմտանքը և համարձակվում է ցեխոտ կոշիկներով ոտք կոխել բժշկականության սրբազան սահմանի վերա, մի այդպիսի մարդ տալիս է հիվանդին այնպիսի դեղեր և այնպիսի չափերով, որ առողջ մարդը ևս մեծապես վտանգվելու էր, թող թե հիվանդը։

Եվ այդ քաղաքի մեջ, տեղից վեր կացող մարդը բժիշկ է. դոցանից ոմանք թուղթ նայող են (գիր բացող, чернокнижник), ոմանք կարդալով բժշկող, ոմանք թեթև թափելով բժշկող, ոմանք դեքոքտ խմեցնող, և ոմանք, որ մի բավական պաշտոնական բան է յուրյանց կարծիքով-վարսավիրայք, տեղի-անտեղի արյուն թողնելով և տզրուկներ դնելով։ Այդ քաղաքում երկար ժամանակ բժշկագործող բժշկականության վարդապետ Եգոր Իվանովիչ Տկաչև, մեր գիտնական բարեկամը, պատմած է, թե ամենայն մայիս ամսում վարսավիրա Հովհաննեսի խանութի քամակում գտանված ահագին փոսը լցվում է մարդու արյունով, այդպիսի փոսեր շատ կան, որ նույնպես դատարկ չէին մնում մարդկային արյունից։ ճշմարիտ, մայիսը որ եկավ, արդեն մի հարկավորություն է ճանաչվում

  1. Նախիջևան և Ղրիմի քաղաքներումը «թեթև թափել» ասում են այն բանին, որ Հայաստանումը անվանվում է «վախ թափել»։ Այս բանի մանրամասն նկարագրությունը կգտանե ընթերցողը պ. Նալբանդյանցի «ՄԻՆԻՆ ԽՈՍՔ, ՄՅՈՒՍԻՆ ՀԱՐՍՆ» աշխատության մեջ։
    Կոմս Էմմ․