Այս էջը հաստատված է

երբ գետի ափում ամբարներ ու նավահանգիստ շինվեցան, որովհետև մշակների ձեռքով լցվում էին ցորյան, ունդեղենք այն նավերի մեջ, որ մոտենում էին Նախիջևանին։ Այս ևս հարկավոր է առանց հիշատակության չթողուլ, որ օրական մշակությունը երևում է միայն այր մարդերի մեջ. իսկ աղքատ կանայք, առավել լավ կհամարեն մուրացկանությամբ ապրել, քան թե ծառայել մի մարդու տան մեջ որպես աղախին, և այս է պատճառը, որ Նախիջևանի մեջ ամենայն տեսակ ծառայությունք կատարվում են ռուս ծառաների և աղախինների ձեռքով։ Ի՛նչպես կարելի է, որ հայ կինը, թեև հաց չուներ ուտելու, գնա և յուր երեսի ջրով ծառայե մի մարդու մոտ․ աստված նորան երեք ավուր մահ տա, այդ բանը չտա։

Վաճառականությունը Նախիջևանի մեջ, որպես և ամենայն տեղ հայերի մեջ, չունի եվրոպական բնավորություն։ Ամենայն մարդ յուր համար առանձին, մինչև անգամ միևնույն գերդաստանների անդամք աշխատում են առանձին կերպով վարել յուրյանց առուտուրքը, և առանձնապես վայելել յուրյանց հարստությունը։ Չկան այդտեղ վաճառական ընկերությունք, մանավանդ հացեղեն ապրանքի, որով պարապողքը մեծ մասնով երևելի արծաթագլխի տեր են։ Այդ վաճառականներից ոչ մինը չունի Եվրոպայում յուր համար մի գործակալ, և այդ պատճառով ապրանքի գինը Նախիջևանի մեջ բարձրանում է և ցածրանում է նայելով եվրոպական վաճառական ընկերութեններին և հաշվատներին, որ գտանվում են Նախիջևանից կես ժամ հեռավորությամբ Ռոստով քաղաքի մեջ։ Պիտո է ասել, որ Նախիջևանը, յուր աշխարհագրական դրությամբ, արևմտյան Եվրոպայի և հացաբեր Ռուսիայի մեջ, կենտրոնական տեղերից մինն է. և այդ քաղաքի ամբարներից կշտանում են շատ եվրոպական նավեր։ Եթե այդքան մեծագումար հացեղենքը անմիջապես ուղարկվեին Եվրոպա, եթե մեր սիրելի ազգակիցքը Նախիջևանի մեջ, հաշվատուն կամ գործակալ մարդ պահեին գո՛նե միմիայն Ֆրանսիայի Մարսել քաղաքի մեջ, այն ժամանակ նոցա շահաստացությունը կրկնապատկվելու էր անշուշտ։ Եվ միմիայն հացը չէր, որ գնում էր Եվրոպա, այլև երկաթ, յուղ և կաշի, որոնց առուտուրքին ծանոթ են նախիջևանցիք։

Մի մարդ չէ կարող այս բաները առնել, բայց եթե հինգ տասն երեվելի հարուստք միանային և միաբան ուժով սկսեին գործ կատարել, այն ժամանակ նոցա հաշվատունքը Նախիջևանի և Մարսելի մեջ, առանց ամենայն տարակուսի, ոչ թե միայն պակաս լինելու չէին եվրոպական հաշվատներից, այլ մի փոքր ավելի ևս, որովհետև եվրոպական ընկերությունքը