Այս էջը սրբագրված է

մեծավայել հոգևոր սեղանը պատրաստ դրած ու հայոց զավակը, հոգևոր սովից ու քաղցից միանգամայն կիսամեռ ընկած, յուր խավար շրջակայքից պիտի նայի այդ լուսավոր և առատ սեղանին, առանց վայելելու նորան, Նախիջևանի դրությունը կմնա այնպես, ինչպես որ կա։ Բայց եթե ճիշտ խոսենք, այդպես ևս չէ կարող մնալ, որովհետև բնությունը դադար չունի, նա գտանվում է անդադար շարժողության մեջ, որ է նորա կյանքը. աշխարհի երեսին երկու բան կա,— այո՛ կամ ոչ․- հառաջ, կամ հետ.— լինել, կամ չլինել։ Այս հիմքերի վերա հարկավորաբար պիտո է մտածել, որ եթե Նախիջևանը հոգաբարձու չլինի հաառաջ գնալու համար, ուրեմն անտարակույս պիտի հետ գնա, և պիտի չքանան այնուհետև մեր բարի բարի հույսերը, որ ունեինք այդ քաղաքից։

Իհարկե լսելու եմ այն սովորական պատասխանը, թե մի այդպիսի ուսումնարան մշտնջենավորապես պահպանելու համար, հարկավոր է մեծ արծաթագլուխ, թե քաղաքի գանձարանը չունի այնքան արծաթ, որ կարողանար դիմանալ այդ ծախքին։ Գիտեմ, և ընդունում եմ, այդ ճշմարիտ է. բայց դորա ընդդեմ կա և ասելիք։ Եթե կամենա քաղաքը, եթե հոժարի ճանաչել ճշմարտությունը, և հետ դնելով ամենայն կույր կամակորություն սրբե յուր վերայից անմիաբանության և գժտության արատը, եթե նույն ճանապարհով ընթանա, որով գնում են նորա ընտիր որդիքը, Ճշմարտության և ազգասիրության քաջ նահատակները, այն ժամանակ կգոյանա և այդ արծաթագլուխը։

Քաղաքը յոթանասուն և հինգ տարի է, որ կա, դիցուք առաջին քսան և հինգ տարումը դժվար էր, բայց գոնե այս դարու սկզբից, եթե հոգաբարձություն արած լինեին մի արծաթագլուխ գոյացնելու համար, արդյոք, հիսուն տարու մեջ, մի բան հառաջացած կլինե՞ր թե ո՛չ։ Բայց այսպիսի հոգաբարձությունք ես բոլորովին անտես արած եմ տեսանում. և ո՜չ միայն այսչափ, այլև մինչև այսօր դեռևս հոգաբարձու չեն․ Նախիջևանի լինելոց ուսումնարանի անունով, Հնդկաստանի մեջ թողած արծաթը ձեռք բերելու մասին, թեև հրատարակություն ևս եղավ դորա համար Կալկաթայի Ազգասեր օրագրի միջնորդությամբ։ Ապա այս իրողությունը ի՞նչպես պիտո է համաձայնեցնել այն պատասխանի հետ. թե ուսումնարանի չլինելը հետևանք էր արծաթագլխի չլինելուն։

Առողջ բանականությունը թույլ չէ տալիս ընդունել Նախիջևանի այն գանգատը, թե չունի արծաթագլուխ, քաղաքի և ազգի այս և այն օգտակար գործը հառաջացնելու համար, որովհետև եղածների մասին անհոգ մնալով կորուսանում է յուր ձեռքից. նա մինչև այժմ չգիտե յուր