Այս էջը հաստատված է

ոչ հարստությունը և ո՛չ աղքատությունը, ոչ արդյունքը և ո՛չ ծախքը, որովհետև չկա միաբան գործակցություն մի ազգային բանի մեջ. ամենայն մարդ համարում է յուրյան մասնավոր,— նա ասում է,— իմ ի՞նչ գործն է, թող ինչ կամին առնեն․ առանց մտածելու, թե ո՛վ են այդ կամեցողքը և առնողքը, ո՞չ ապաքեն յուր նման անդամք հասարակության։ Ահա այս կերպով, հասարակությունը կորուսանելով յուր ամբողջությունը, նորա միաբան ուժը բաժանվում է նախ և հառաջ երկու կամ երեք մեծ հատված. հետո, այդ հատվածի պատկանողքը ևս յուրյանց մասնավորի տեղ դնելով, թողնում են քաղաքի և հասարակության օգուտը երեսի վերա։ Ամենայն անդամ հասարակության յուր տեղումը ունի յուր ձայնը և իրավունքը. արտոնությունքը և առանձնաշնորհությունքը չեն տրված միմիայն Մարկոսին, Կիրակոսին, որ ուրիշները չկարողանային մասնակից լինել, Նախիջևանի ամեն մի անդամը հավասարաչափ վայելում է այդ իրավունքները և արտոնությունքը և իրավունք ունի բողոքելու, եթե մի քանի մարդիկ հարստահարելով նորան կամեին ինքյանց միայն սեփականել նորանց։ Ազգի և հասարակության գործի մեջ, նորա անդամքը մասնավոր մարդիկ չեն, եթե դոքա մասնավորք են, եթե դոցա չէ վերաբերում այդ գործը, ազգի և հասարակության անունով, ուրեմն ո՞վ է հասարակությունը, ո՞վ է ազգը։ Դորա հակառակ ամեն մի բարոյական մարդու վերա պարտականություն կա, ազգային գործի անունը լսածի պես իսկույն մեջ մտանել և յուր կարողության և զորության չափ օգնական լինել այդ գործի հառաջադիմությանը, խոսքով և գործով, ամենևին այն սրտով և այն ջերմեռանդությամբ, ինչպես կընթանար այն դիպվածում, եթե այդ գործը վերաբերվեր մասնավորապես յուրյան։ Բայց եթե ճշմարիտը պիտո է խոստովանել, ուրեմն հասարակության և ընդհանուր բարու համար ավելի հարկավոր է քրտնել և աշխատել, քան թե յուր սեփականի, որովհետև մի անհիմն բան է մասնավորի երջանկությունը առանց ընդհանուրի և հասարակաց բարօրության։

Նախիջևանը, մեր սիրելի Նախիջևանը, ամենայն կարեկցության արժանի Նախիջևանը տեսանելով այս րոպեիս յուր վիճակը, գո՛նե պիտի բարվոքեր ներկան գալոց ժամանակները ապահովելու համար. գո՛նե այժմ պիտո է հոգաբարձու լիներ մի արծաթագլուխ կանաչացնելու համար, մի լինելուց ուսումնարանի մասին, եթե ոչ այժմ, գոնե ապագայումը. և մի՞թե չէ կարելի սկսանել այժմ մի հիմնավոր հոգաբարձություն այդ բանի համար։ Ինչո՛ւ պիտի հրաժարվին երևելի հարուստները հիսուն մանեթ, միջակ հարուստները քսանևհինգ մանեթ, իսկ հասարակ